Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ. «ԵՍ ԷԼ ԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ, ՈՐ ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ»

Արխիվ 12-16

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ.

«ԵՍ ԷԼ ԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ, ՈՐ ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ «Մենք» եւ «Բնակիչներ» կինոնկարները` «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ցուցադրմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ մի շարք այլ անվանի գործիչներ:

 

ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՆ ԱՆԽՈՍ ԵՆ,

ԲԱՅՑ` ՊԵՐՃԱԽՈՍ»


Մինչ այդ, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ցուցադրվող ֆիլմերը հանդիսատեսին ներկայացնելիս ասաց. «Ամեն անգամ երբ առիթ է լինում Արտավազդ Փելեշյանի մասին խոսք ասելու, հասկանում եմ, որ բառերը փոքրանում եւ ավելորդ են դառնում նրա արվեստի դիմաց: Փելեշյանն ինքն է հրաժարվել բառերից` իր ֆիլմերում: Հավանաբար` 20-րդ դարում, երբ նա նկարահանում էր իր ֆիլմերը, բառերը կորցրել էին իրենց նշանակությունը: Հազար ու մի բռնատիրական համակարգեր, գաղափարախոսություններ, քաղաքական եւ այլ տեսակի շահեր արժեզրկել էին բառը: Իսկ Փելեշյանն ուզում էր մաքուր լեզու, այդ պատճառով նա պատկերը խոսք դարձրեց: Իր ֆիլմերն անխոս են, բայց պերճախոս: Եվ այդ պատճառով էլ նրանք խոսում են մինչեւ այսօր: Փելեշյանի  բոլոր ֆիլմերը միասին կինոէպոս են դարձել»:



«ԲԱՅՑ ԱՅՆՏԵՂԻ ՍՏՈՒԴԻԱՅԻ ՏՆՕՐԵՆԻՆ ՉՀԱՆԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»


Դ. Մուրադյանի խոսքի ավարտին բեմ բարձրացավ Արտավազդ Փելեշյանն ու այս անգամ էլ քչախոս գտնվեց. «Այնքան լավ բաներ ասացին, չգիտեմ, թե ես ինչ պիտի ասեմ: Երկու ֆիլմ է ցուցադրվում` «Մենք»-ը եւ «Բնակիչներ»-ը, որոնք արված են մոտ 50 տարի առաջ: Ուսանողական ֆիլմեր են: Միգուցե հնացած են, չգիտեմ: Այս 2 ֆիլմերը միասին եմ ցուցադրում, որովհետեւ «Մենք»-ի ժամանակ նկարեցի «Բնակիչները»: Ցուցադրեցի ստուդիայի տնօրենին, նա զարմանալի բան ասաց. «Ուզում ես ինձ գործից հանե՞ն»: Այդպես էլ չհասկացա, թե ինչու պետք է նրան հանեին գործից: Ստիպված էի Մոսկվայի Պետկինոյին ասել այդ ֆիլմի մասին, եւ նրանք առաջարկեցին այն նկարահանել Բելառուսֆիլմում: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում եւ Մոսկվայում, շատ քիչ պատկերներ են Բելառուսից օգտագործված: Այդպես այդ ֆիլմը, նկարահանվելով Մոսկվայում եւ Հայաստանում, դարձավ Բելառուսֆիլմի սեփականություն, բայց այնտեղի ստուդիայի տնօրենին չհանեցին աշխատանքից: Նայեք այդ ֆիլմերը...»:



«ՀԱԶՎԱԴԵՊ ԵՄ ԴԻՏՈՒՄ ԻՄ ՖԻԼՄԵՐԸ»


Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Փելեշյանը դարձել է քչախոս եւ հաճախ է կտրականապես հրաժարվում հարցազրույցներից: Այնուամենայնիվ, ֆիլմերի ավարտին «Իրավունքին» հաջողվեց մի քանի հարցի պատասխան կորզել նրանից: Մեր այն հարցին, թե, ի վերջո, ո՞ւմ մասին է «Մենք» ֆիլմը, Փելեշյանը պատասխանեց. «Մենք» ասելով` նկատի ունենք ամբողջ մարդկությունը, որի մեջ բնականաբար նաեւ հայերն են մտնում»:
Նրա «Մենք» ֆիլմը դիտելիս հաճախ է բոլորի մոտ հարց առաջանում, թե ո՞ւմ թաղման արարողությունից է կադրեր ընդգրկված ֆիլմում, Փելեշյանը դրան կարեւորություն չտալով ասաց. «Կարեւոր չէ, թե ում թաղումն էր, ինձ թվում էր, որ պետք է ցույց տալ, թե ինչպես են թաղում, դրանից արդեն հասկացվում է, թե ում են թաղում... Հազվադեպ եմ դիտում իմ ֆիլմերը, միայն նման առիթների դեպքում: Լավ ֆիլմեր են, հավանում եմ (ժպտում է,- Լ. Ե.),- ապա շարունակելով իր ֆիլմերի մասին` ասաց. Մի առիթով ասել եմ` իմ ֆիլմերը երկար են ապրում իմ սխալների պատճառով, հիմա էլ եմ նույնն ասում: Իմ վարպետն ասում էր` դու ֆիլմ նկարիր, բայց մի խոսիր: Կինոն սինթետիկ արվեստ չէ` ինքնուրույն արվեստ է, այն կապ չունի գրականության հետ: Կինոյի եւ կինոարվեստի սահմանները տարբեր են ու շատ մեծ: Այն, ինչ գրանցում է կինոժապավենը, դեռ կինոարվեստ չէ: Գեղարվեստական կինոն տարբեր է խաղարկայինից: Վավերագրականն էլ կարող է լինել գեղարվեստական, խաղարկայինն էլ»:



«ՖԻԼՄԵՐ ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԱՐԴԵՆ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ...»


Կինոռեժիսորը մի քիչ մտորելով ասաց, որ եթե հնարավորություն լինել նորից  նկարահանելու իր ֆիլմերը, ապա ոչինչ չէր փոխի, նույն կերպ կնկարահաներ: Նաեւ ասաց, որ ունի Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու մտադրություն, սակայն. «Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն չկա, արդեն մեծացել եմ... Ես էլ եմ ափսոսում, որ չեմ նկարում: Ունեմ նաեւ «Հայոց աշխարհ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենար` ֆինանսական պատճառներով այդպես էլ չնկարեցի: Ես այդ բոլոր ֆիլմերը տեսել եմ, ուզում եմ, որ դո՛ւք էլ տեսնեք: Իմ ֆիլմերով ուզում եմ ձեզ հետ կիսել պայմանականորեն ասած` իմ հայտնագործություններն ու տպավորությունները: Կինոյում պետք է հենվել կինոյի լեզվի վրա, ուրիշ ճանապարհ չկա: Ես մինչեւ չիմանամ, որ ֆիլմը պատրաստ է, չեմ գրի սցենարը, ոչ թե չեմ նկարի, այլ չեմ գրի»:
Այն հարցին թե ինչո՞ւ են իր նկարահանած ֆիլմերը սեւ ու սպիտակ, ժպիտով պատասխանեց. «Գունավոր ժապավեն չեմ սիրում, սեւ-սպիտակ եմ սիրում ու սեւ-սպիտակ եմ նկարել, թեեւ իմ վերջին` «Վերջ» ֆիլմը գունավոր ժապավեն է: Գունավորը դրամատուրգիայի մեջ է մտնում, պետք է դրամատուրգիան արդարացում ստանա գունավոր ֆիլմով, ոչ թե գունավոր ժապավենով»,- եզրափակեց Ա. Փելեշյանն ու ձեռքի շարժումով հասկացրեց, որ բավական է:



«ԴԻՄԱՑԵՔ, ԴԺՎԱՐԸ ԱՌԱՋԻՆ 60 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է»


Ի դեպ, ֆիլմի ավարտին հանդիսատեսը գրեթե տասը րոպե շրջապատել էր Հայֆիլմի գրեթե վերջին մոհիկաններից մեկին, խնդրում էի լուսանկարվել ու ինքնագրեր սատանալ նրանից: Ինչն էլ Ա. Փելեշյանն անում էր սիրով, սակայն հազիվ էր ոտքի վրա կանգնում: Դա նկատելով` ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը կատակեց. «Ոչինչ, դիմացեք, դժվարը առաջին 60 ստորագրությունն է...»:

 


Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված