Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

 

Ինչպես գրել էր«Իրավունքը», նախորդ շաբաթ ահազանգ էր ստացել Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Սակայն բարեգործությունը դարձել է իսկական չարագործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն:

Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ` հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից, եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի` պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, ոչ մի կոպեկ չենք ստացել, մենք էլ ի վիճակի չենք ծախսեր ու գնումներ կատարել, հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում, իսկ երեխաներին կերակրել է պետք, աշխատողներին աշխատավարձ է պետք տալ, կոմունալ վճարումների ժամանակն է մոտենում, էլ որն ասեմ...»,- վրդովված ասաց Սանամյանը: Ի դեպ, երեխաները վերադարձվել են տուն ոստիկանության միջամտությամբ:
Կապ ենք հաստատել վերոնշյալ բարեգործական ընկերության ղեկավարի հետ, ով, պարզվեց, նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանն է, ըստ Henaran.am-ի հրապարակման` դատապարտված է եղել 17 տարի ազատազրկման: Նա գալով խմբագրություն` հայտարարեց, որ պարտավորվում է այդ գումարը փակել, եւ որ իրեն դրա համար ժամանակ է պետք: Հոդվածը տպագրվելու հաջորդ օրը, կրկին խմբագրություն էր եկել Կոշկերյանը եւ պնդել, որ Henaran.am-ի տեղեկություններն իր մասին (որին հղում էինք արել մեր նախորդ հոդվածում), թե եղել է 17 տարի ազատազրկված` բռնաբարության եւ սպանության համար, սխալ են, նա դատապարտված է եղել մեկ այլ ծանր հանցագործության համար. «Ես դատապարտված եմ եղել մեկ անգամ` 8 տարի ժամկետով, 1993 թվականին, հոդված 90-ի 4-րդ մասով` այն է պետական գույքի խոշոր չափերի յուրացում: 1/3-ը կրելուց հետո ազատվել եմ: Բռնաբարությունը սարսափելի հոդված է, էլ չեմ ասում` սպանությունը: Եթե ուզում եք, կարող եք արխիվներում քրքրել, իմ մասին նման բան չկա»,- պնդեց Կոշկերյանը:
Գ. Կոշկերյանից հետաքրքրվեցինք այդ 89 երեխաների ճակատագրով, քանի որ հարցին միջամտել էր արդեն Հրազդանի ոստիկանությունը. «Դե, երեխաներն արդեն իրենց տանն են: Ես այդ օրը գնացի եւ «Մարմարիկի» հետ նորից պայմանագիր կնքեցի»: Նրա փոխանցմամբ` այդ երեխաներն իրենց շրջապատում գտնվող անապահով ընտանիքների, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ են, որոնց մեծ մասն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում. «Ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդամենը ցանկացել եմ այդ երեխաների հանգիստը կազմակերպել: Դրա համար ստիպված եմ դիմել հացադուլի Ազատության հրապարակում, որ այս հարցին լուծում տրվի»,- չքմեղացավ նա:
Իսկ երեկ մեզ «Մարմարիկ» հանգստյան տան տնօրենը ասաց, որ իրեն զանգել է Սոցապ նախարարության աշխատակից Աստղիկ Մինասյանը եւ ասել, որ նախարարությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի հանգստյան տանը: Կապ հաստատեցինք նաեւ նախարարության հետ, որտեղից սոցաջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասաց հակառակը. «Ես պաշտոնապես հերքում եմ, որ զանգահարել եմ «Մարմարիկ» հանգստյան տուն: Ես անգամ չգիտեմ, թե դա որտեղ է եւ ինչ է: Ինչ վերաբերում է «Հուսո առագաստ» կազմակերպությանը, ապա նրանք եղել են մեր նախարարի տեղակալի մոտ, որտեղից էլ ինձ հանձնարարական են տվել, որպեսզի տեսնենք, թե ինչն ինչոց է, այսինքն` թե ինչով են զբաղվում եւ այլն»:
Հուսով ենք` այս պատմությունն օրինակ կլինի, որպեսզի թե պատկան մարմինները եւ թե շատ քաղաքացիներ հետեւություններ անեն եւ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեն եւ գործեն օրենքի սահմաններում, իսկ որ ամենակարեւորն է` պետական համապատասխան կառույցները ավելի սթափ կլինեն` ինչ-որ կազմակերպությունների արտոնություններ տալուց առաջ:
Ամենաապշեցուցիչը, սակայն, այս պատմությունում այն է, որ քրեական անցյալ ունեցողին թույլատրվել է զբաղվել բարեգործությամբ, այն էլ` աշխատել երեխաների հետ: Ու դա էլ քիչ է` դեռ նրան մի բան էլ ընդունում են պետական պաշտոնյաներ, հարցեր քննարկում... Ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը` սա ձեր համար որբի գլուխ չի, որ ով ինչպես ուզի` խուզի: Վաղուց ժամանակն է ոլորտը կարգավորել, որպեսզի երեխաների հետ չկարողանան գործ ունենալ նրանք, ում մեկ կիլոմետր մոտ չի կարելի թողնել...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունըԹենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված