ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՇԱՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՔԱՆ ՇԱՏԱՑԵԼ
Այն տպավորությունն է, որ վերջին ժամանակներս գրեթե ամենօրյա են դարձել հարազատների նկատմամբ հանցագործությունները: Առաջներում եթե հանկարծ լսվում էր, թե երեխան ծնողի վրա նույնիսկ ձեռք է բարձրացրել, շաբաթներով դա դառնում էր քննարկման թեմա: Մինչդեռ արդեն ոչ թե ձեռք բարձրացնելը, այլ՝ հարազատին սպանելը, դանակահարելը, մարմնական վնասվածքներ հասցնելն ու բռնության այլ օրինակներն այնքան են հաճախակիացել, որ հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք, առավել եւս՝ վրդովմունք առաջացնի: Վերջին շաբաթներին մեկ այլ «մոդա» է մեյդան եկել. ամուսիններն են սկսել «գրոհել» սեփական կանանց վրա, նույնիսկ եղել են դեպքեր, երբ անգամ երեխաների ներկայությունը կնոջ վրա զենք «քաշելուն» չի խանգարել...
Թե ինչով են պայմանավորված ընտանեկան հանցագործությունները եւ արմատներն ուր են տանում, փորձեցինք հետաքրքրվել հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ:
- Տիկին Նալչաջյան, շատ հաճախ ներկայացվող դեպքերում սպանություն կամ այլ բռնություն կատարող մարդկանց հարազատները հանգիստ եւ հավասարակշռված մարդու նկարագրություն են տալիս: Այսինքն՝ ագրեսիան պահի ազդեցության տա՞կ կարող է հասունանալ եւ բերել անդառնալի հետեւանքների:
- Ագրեսիան շատ բարդ երեւույթ է: Հնարավոր է, որ այն բավական երկար ժամանակ կուտակվում է, ճնշում մարդուն, ու մեկ էլ հանկարծ մի վերջին կաթիլի հասնելով՝ միանգամից դուրս է հորդում: Ագրեսիան, այո, նաեւ պահի ազդեցության տակ կարող է պոռթկալ՝ շատ ավելի աննշան առիթով, քան այն ավելի խորքային պատճառների ժամանակ, երբ նա կարողացել է ներել, կուլ տալ: Հենց դա է պատճառը, որ երբեմն շրջապատի, հարազատների համար անբացատրելի է, որ մարդը կարողացել է ավելի լուրջ խնդիրներ հաղթահարել, բայց մի փոքր բանից իրեն զսպել չկարողացավ: Դրա համար էլ ասում են` վայ, ինչ պատահեց, ախր ինքը հանգիստ մարդ էր, ընդունակ չէր սպանելու, դանակահարելու կամ այլ հանցագործության:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk