«ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԿԱՆ»
Արխիվ 12-16«ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԿԱՆ»
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չկա, բայց դա միայն այս պահի դրությամբ: Աանդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, iravunk.com-ի թղթակցին ասաց ԼՂ պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ երեկ ժամը 14:00-ից սկսած Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ էր: Առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk