Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ՀՈՐՍ ԳԼԽԻՆ ԱՆՏԵՂԻ ՍԱՐՔԵՑԻՆ»

Արխիվ 12-16

«ՀՈՐՍ ԳԼԽԻՆ ԱՆՏԵՂԻ ՍԱՐՔԵՑԻՆ»

 

Ինչպես հայտնի է` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու` Մհեր Աթաջանյանի խանութի լուսամուտների ուղղությամբ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քարեր էր նետել: Դեպքի հաջորդ օրը Աթաջանյանները դիմել էին Ազգային անվտանգություն ծառայությանը` խնդրելով իրենց ընտանիքի անդամներին եւ հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրել: Սակայն ԱԱԾ-ն մերժել էր Աթաջանյանների դիմումը` պատճառաբանելով, որ «երկու դեպքերն իրար հետ կապ չունեն, մասնավոր դեպքեր են»: Եվ դա այն դեպքում, երբ ոչ միայն Գ. Աթաջյանի, այլ նաեւ նույն գործով Կապանի բնակիչ երկրորդ մեղադրյալի՝ Հենրիկ Ավագյանի պաշտպանը եւս քանիցս այտարարել է, թե՝ իրենց պաշտպանյալների այդ քաղաքում բնակվող ընտանիքները լուրջ վտանգի են ենթակա, իսկ խանութի պատուհանների պատմությունը միայն սկիզբն է: Ավելին. մամուլում եւս եղան ոչ քիչ թվով հրապարակումներ, թե՝ Աթաջանյանների վրա ճնշումներ են իրականացվում, նրանք վախի մեջ են: Թե իրականում ինչ վիճակ է տիրում, փորձեցինք պարզել Գ. Աթաջանյանի որդուց` հարձակման ենթարկված խանութի տեր հանդիսացող ՄՀԵՐ ԱԹԱՋԱՆՅԱՆԻՑ, ում խոսքը ներկայացնում ենք աննշան խմբագրումներով:

Ձեր հայրը մեղադրվում մարզպետի դեմ իրականացված մահափորձի մեջ, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
- Խոր ցավ եմ ապրում, որ ինչ-որ մարդիկ հորս ներքաշեցին այս պատմության մեջ: Մենք ամաչում ենք, որ հենց մեր հորն են մեղադրում պարոն Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի մեջ: Մենք բոլորս էլ շահագրգռված էինք, որ շուտ գտնեն այն մարդուն, ով փորձել է սպանել մարզպետին, բայց ստացվեց, որ մեզ մեղադրեցին էդ սարսափելի գործի մեջ: Հերս ու Խաչատրյանը մարտական ընկերներ են եղել, հիմա էլ են նորմալ հարաբերություններ ունեին: Էդպիսի դեպք չի եղել, որ մենք կամ մեր հարազատներից մեկը դիմի մարզպետին, ու ինքը մեզ չօգնի. դաժե երբ մարզպետ չէր, օգնում էր ձեռից եկածով: Մենք հո ուտող-ուրացողներ չենք կամ ինչի՞ պետք ա ուզեինք սպանել իրան, մեզ ի՞նչ էր արել, կարո՞ղ ա մեր աշխատածով, մեր օդ ու ջրով էր ապրում էդ մարդը: Ազնվությամբ եմ ասում, քուրս, մեր սիրտը տրաքում ա, երբ պատկերացնում եմ, թե հերս ինչ վիճակում է բերդում. խեղճ մարդու գլխին անտեղի սարքեցին:
- Բայց ո՞վ կարող էր սարքել եւ ինչո՞ւ:
- Է՜, ինչ իմանամ:
- Դուք դիմել էիք ԱԱԾ, որպեսզի ապահովի ձեր անվտանգությունը: Ինչո՞ւ, ճնշումնե՞ր են եղել ձեզ վրա:
- Չէ, չեն ճնշում, ուղղակի անվտանգությունը պետք էր նրա համար, որ մեջտեղը մեկը մի բան չանի, որ գցեն մեր կամ մարզպետի վրա:
- Սակայն Ձեր խանութի վրա հենց մարզպետի օգնական Զարզանդն է քարեր շպրտել: Նա գոնե փոխհատուցե՞լ է պատճառած վնասը:
- Հա, իմ խանութն էր: Չէ` չի փոխհատուցել, ասել է` պատրաստ է ամեն բան փոխհատուցել, բայց ես կթողնե՞մ, որ ինքը փոխհատուցի. ինքն իմ ընկերն է: Խմած է եղել, պահի տակ ըտենց ա արել, ես իրեն էլ եմ հասկանում, ընենց չի էլի... Սխալմունք է եղել իրա կողմից, ոչ մի ուրիշ բան: Ես հիմա էլ եմ իրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ. ես էլ կարող ա իմանայի, որ ինձ հարազատ մարդուն ուզեցել են սպանել, ջղայնացած պահի մի սխալ թույլ տայի:
- Այսինքն՝ բողոք չունե՞ք, փոխահատուցում չե՞ք պահանջելու:
- Չէ, չէ, ամոթ է ըտենց բաներից դաժե խոսալը: Հիմա մեր ուշքը-միտքը իրական մեղավորներին բացահայտելն է, որ հերս էլ հանգիստ խղճով, պարզ աչքերով գա տուն:
- Անձամբ մարզպետի կամ նրա մտերիմների կողմից երբեւէ ճնշման չե՞ք ենթարկվել, չե՞ն վախեցրել:  
- Ես ասում եմ` չէ, մեզ ոչ մինչեւ հորս բռնվելը, ոչ էլ հիմա ոչ մեկը չի վախեցրել, ուգրաժադ արել, ըտենց բան գոյություն չունի: Որ լիներ, առաջինը ես կբարձրաձայնեի, որ ընտանիքիս վտանգ է սպառնում:
- Փորձե՞լ եք հանդիպել մարզպետի հետ:
- Չէ, չէ:
- Իսկ մարզպետը փորձե՞լ է հանդիպել կամ զանգել է ձեզ` դեպքից հետո:
- Չէ, ոչ էլ ինքը: Ինչի՞ համար, տո որ ասի էլ, ես էդ մարդուն նայելու երես չեմ ունենա: Մենք պարոն Խաչատրյանին միշտ էլ թե՛ որպես մարզի ղեկավարի, թե՛ որպես մարդու մի ուրիշ ձեւ ենք հարգել: Գիտեմ, հիմա կարող ա լսողն ասի՝ դե վախեցրել են, ասում են, էլի: Բայց եթե ըտենց ասողներ, գրողներ լինեն, դատի եմ տալու, որ զրպարտում են:
-  Լավ, ի՞նչ կասեք Արա Բուդաղյանի վերաբերյալ, ճանաչո՞ւմ եք:
- Ես իրա մասով ոչ մի բան չեմ կարա ասել` ոչ լավ, ոչ վատ: Ոչ մի ձեւի առնչություն չենք ունեցել Բուդաղյանների ընտանիքի հետ: Ինչ ասեմ, դաժե չենք էլ ճանաչում իրանց, չեմ կարա ասեմ` նա կարա՞ր կազմակերպել, թե՝ չէ:
- Իսկ Հենրիկ Ավագյանի մասով ի՞նչ կասեք: Հենց նրա տնից էր հայտնաբերվել այն հրազենը, որով կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ:
- Դե Հ. Ավագյանը կապանցի է, շուտվանից հորս հետ ընկեր է եղել, ըտենց:
- Ձեր տանից էլ էին զենք առգրավել, չէ՞:
- Հա, էդ զենքը որսորդական հրացան է եղել, իմ պապիկի հին զենքն ա եղել:
- Օրինական գրանցվա՞ծ էր:
- Չէ, դե, օրինական էլ է եղել, ընենց էլ:
- Դեպքի օրը որտե՞ղ է եղել Ձեր հայրը:
- Դե դա մի քիչ երկար պատմություն է, փաստաբանը գիտի: Համենայնդեպս՝ ինքը օբյեկտում է եղել...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված