Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԿ-ՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԿ-ՆԵՐԸ

 

«Իրավունքը» եւ մի քանի այլ լրատվամիջոցներ պարբերաբար են անդրադառնում արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ների գործունեությանը: Լրագրողների հետ զրույցում «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպություն» ՀԿ-ի ղեկավար Արման Ղուկասյանը ներկայացրեց իր եւ Ծովինար Կոստանյանի փոքրիկ ուսումնասիրությունը արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ները եւ նրանց գործունեության մասին:
Նրանց խոսքով` Հայաստանում գործող ՀԿ-ների հիմնականում սնվում են Արեւմուտքից եւ ԱՄՆ-ից: 2010 թվականի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 5061 հասարակական կազմակերպություն, սակայն ակտիվ գործում են 200-300-ը: «Այդ ՀԿ-ների նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն, բայց առաջին հերթին` քաղաքացուն հեղափոխել, ապա նրան օգտագործել հեղափոխությունն արդեն գործնականում իրականացնելու համար: Հեղափոխություն իրականացնողները հիմնականում երիտասարդներն են, որոնց հետ էլ փորձում են աշխատել»,-մանրամասնեց պրն Ղուկասյանը:


Հայաստանում կան հասարակական կազմակերպություններ, որոնք, ըստ հետազոտության եւ ըստ բանախոսի, «սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Խոսքը «Կանանց ռեսուրսային կենտրոն», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, «Փինկ Արմենիա», «Նոր սերունդ» եւ եւս մի քանի ՀԿ-ների մասին է: «Նոր սերունդ» հումանիտար հասարակական կազմակերպությունը զբաղվում է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաեւ աջակցում է Հայաստանում ԼԳԲՏ-ի կազմակերպությունների գրանցմանը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, Կանանց աջակցման երեւանյան կենտրոնը պաշտպանում են համասեռամոլներին եւ առաջ են քաշում տարբեր գենդերային օրինագծեր, որոնք հարվածում են մեր արժեհամակարգին: Նրանք կարող են զբաղվել տարբեր սեռական, կրոնական փոքրամասնության անդամների իրավունքների քարոզչությամբ»,- ասաց բանախոսը:
Արման Ղուկասյանը հիշեցրեց` Գյումրիում Ավետիսյանների սպանությունից հետո գյումրեցիները մեծ բողոքի ալիք բարձրացրին, բայց որոշ մարդիկ փորձեցին դա տանել այլ ուղղությամբ` իրականացնել հեղափոխություն Հայաստանում:
Հոսանքի թանկացման դեմ պայքարը, Արման Ղուկասյանի խոսքով, եւս փորձեցին օգտագործել որոշ մարդիկ:
Բանախոսն առաջարկում է պետական մակարդակով այնպայման սահմանել որոշակի վերահսկողություն ՀԿ-ների նկատմամբ: Երկրորդ` վերաուղղորդել ՀԿ-ների գործունեությունը, որպեսզի նրանք զբաղվեն մեր երկրի ներքին խնդիրները լուծելով: Երրորդ` անվտանգության մեխանիզմներ ձեւավորել, որպեսզի թույլ չտան այլ երկրներին միջամտել մեր ներքին գործերին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ