ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱԿՏԻՎ Է ԻՐԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՐԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱԿՏԻՎ
Է ԻՐԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի Ապրիլի 23-ին Թեհրանի Հայոց Թեմն Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու տարածքում կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին թեհրանահայ համայնքը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Միջոցառման ընթացքում ուղիղ եթերով հեռարձակվեց Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Սակայն Իրանը մինչ այսօր պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչն է խանգարում Իրանին այդ քայլն անելու, երբ Իրանը կգնա այդ քայլին, պարզեց «Իրավունքը» իրանցի փորձագետ Փույա Հոսսեինից: «Իրանը բոլոր հարեւանների հետ ցանկանում է ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Իրանի համար դժվար է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ադրբեջանական լոբբին ակտիվ է Իրանում»,- ասաց փորձագետը:
Իրանի հայկական համայնքն Իրանի խորհրդարանում երկու հայ պատգամավոր ունի, որոնք պարբերաբար են Իրանի իշխանությունների առաջ բարձրաձայնում Հայոց ցեղասպանության հարցը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk