Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ 3 ԴԻՄՈՒՄՆԵՐԻՑ 2-Ը ԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ 3 ԴԻՄՈՒՄՆԵՐԻՑ 2-Ը ԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՏԱՆՈՒՄ

 

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Մեր զրուցակցից փորձեցինք ճշտել, թե Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցելուց հետո միգրացիոն հոսքերի ինչ փոփոխություններ են նկատվել, եւ ի՞նչ ընթացքի մեջ է ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելանքը վերացնելու խոստացված գործընթացը:

Արդեն վեց ամսից ավել է, ինչ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է: Կասե՞ք` ինչ դինամիկա եք նկատում դեպի ՌԴ միգրանտների հոսքի հարցում` աճի՞, թե՞ նվազման: Ի վերջո, ժամանակին կար այն մտավախությունը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում մարդ չի մնա:
- Դատելով սահմանահատումների տվյալներից` կարող եմ ասել, որ հունվարի-հուլիս ամսվա տվյալներով՝ անցյալ տարվա համեմատ, բացասական սալդոն նվազել է մոտավորապես տասը հազար մարդով: Այսինքն, եթե 2014 թվականի այդ ամիսներին ուղեւորահոսքերի բացասական սալդոն եղել է մոտ 75,5 հազար, ապա այս տարի իջել է մինչեւ 65,6 հազար:
- Այսինքն՝ դեպի ՌԴ միգրանտների քանա՞կն է նվազել, թե` առհասարակ Հայաստանից գնացող-եկողների:
- Չէ, ճիշտ նկատեցիք, ոչ միայն միգրանտների. դրանք ուղեւորահոսքեր են դեպի ՌԴ, միայն միգրանտների վերաբերյալ ամեն ամիս տեղեկություններ ունենալ չենք կարող: Ճիշտ է՝ ամեն մի միգրանտ ուղեւոր է, բայց ոչ հակառակը՝ ամեն մի ուղեւոր միգրանտ չէ: Ինչեւիցէ, ուղեւորահոսքերի այս թվերը չեն խոսում, որ միգրացիոն հոսքը մեծացել է. եթե միգրացիան մեծանար, ուրեմն ուղեւորահոսքերի ծավալն էլ կմեծանար, բացասական սալդոն էլ կմեծանար: Այլ կերպ ասած, եթե արտագաղթը, ինչպես շատերն են նշում, իրոք մեծացած լիներ, պետք է բացասական սալդոն էլ մեծանար: Բայց նման բան չկա:
- Բայց հակառակ հարցն էլ կա. ուրեմն ինչո՞վ է պայմանավորված դեպի ՌԴ հայերի հոսքի նվազումը, այն դեպքում երբ գնալ-գալու գործընթացներն ավելի դյուրին են դարձել:
- Գիտեք, շատ քիչ ժամանակ է, ընդամենը կես տարի, եւ այդ ժամանակահատվածի համար փորձել բացատրություններ, օրինաչափություններ գտնել, ճիշտ չի լինի: Տարբեր գործոններ են տեղի ունեցել: Օրինակ՝ հունիսին ունեցել ենք դրական սալդո` Հայաստան 9800 մարդ ավելի ժամանել, քան մեկնել է: Դա այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3900: Տեսեք. երբ նկատում էին բացասական սալդո, անընդհատ խոսում էին, որ արտագաղթը մեծացել է: Բայց դա չի կարելի նույնացնել, որովհետեւ, ասենք, նշված մեկ ցուցանիշով կարող ենք ասել, որ Հայաստան ներգաղթն է ավելացել, որը նորից ճիշտ չի:

«2700 ՔԱՂԱՂԱՑՈՒ ԱՐԳԵԼԱՆՔ Է ՎԵՐԱՑՎԵԼ»

-Կասե՞ք՝ «սեւ ցուցակում» ներառված արտագնա աշխատողների վերաբերյալ ինչ իրավիճակ կա: ՌԴ մուտքի քանի՞ արգելանք է հանվել մինչ օրս:
- Այո, սա Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության օրինակներից մեկն է: Համագործակցության արդյունքը կայանում է նրանում, որ մենք արդեն ավելի քան 2700 քաղաքացիների արգելանք ենք վերացրել.  պատկերացրեք, թե որքան կարեւոր ծառայություն է մատուցվել խնդրի առաջ կանգնած այդ քաղաքացիների համար: Կային մարդիկ, որոնց, ասենք, ընտանիքների մի մասը մնացել էր այնտեղ, բայց մենք` մեր ՌԴ գործընկերների միջոցով,  հասանք նրան, որ այդ խախտումների համար քաղաքացիների սահմանված պատիժը հանել են: Եվ դա շատ կարեւոր, շատերի համար՝ նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեցող լուրջ հարց է: Եվ որ ամենակարեւորն է, այդ գործընթացը շարունակվում է:
-  Այս պահի դրությամբ, դեռ քանի՞ ՀՀ քաղաքացիներ են սպասում արգելանքի վերացմանը:
- Շատերի գործերը վերանայման գործընթացում են, բայց թե վերանայման արդյունքը ինչ կլինի, կախված է նրանից, թե ինչ խախտումներ է թույլ տվել կոնկրետ քաղաքացին ՌԴ-ում: Նախկինում ես միշտ ասում էի, որ եթե մեր հինգ դիմումներից մեկն էլ դրական պատասխան է ստանում, ապա դա մեծ բան է: Իսկ այսօր դրական պատասխանները հասել են 63 տոկոսի, այսինքն՝ երեք ուղարկվող դիմումներից երկուսը դրական պատասխանով է վերադառնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված