ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ԱԱԾ-ՈՒՄ ԱԿՏԻՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»
Արխիվ 12-16ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
«ԱԱԾ-ՈՒՄ ԱԿՏԻՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերմների սպանության գործով ԱԱԾ-ում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, սակայն ոչինչ հրապարակայնացնել դեռ չենք կարող: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Լյովիկի սպանության համար կալանավորված հիմնական մեղադրյալների, հայտնի մականուններով Գաստրիկի, Տլեի եւ Ծգլի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk