Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ «ԿՊԱՅԹԵՑՆԵ՞Ն» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ «ԿՊԱՅԹԵՑՆԵ՞Ն» ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

 

«Լուսավորիչ»-ից «Ոտքի՛, Հայաստան» դարձած նախաձեռնությունը, իր պնդմամբ, հուլիսի 27-31-ը փակելու է Երեւանի գլխավոր փողոցները: Նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Քրեաօլիգարխիկ համակարգը էլեկտրաէներգիայի մասին հարցը փակված համարելով` անցում է կատարում իբրեւ Սահմանադրության փոփոխություններին: Ամեն քայլափոխի Սահմանադրությունը բռնաբարող իշխանությունն իրավունքի ունի՞ Սահմանադրությունը փոխելու: Ժամանակն է, որ համախմբվենք, որ էներգետիկ համակարգի հոշոտումը կանգնեցնենք այս իշխող իշխանություններից: Եկեք կողք կողքի կանգնենք, մեզ միավորող գաղափարի շուրջ հավաքվենք ու թույլ չտանք էներգետիկ համակարգի ոչնչացումը»: Թե ինչպես են մի քանի տասնյակ հոգով այդքան փողոց փակելու` այլ հարց է, սակայն ինչպիսի՞ դիրքորոշում ունի «Ժառանգությունն» իր մամլո խոսնակի այս քայլի վերաբերյալ, ընդունելի՞ է համարում այն, թե` ոչ, պարզեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:

 

Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունում» քննարկվե՞լ է Դավիթ Սանասարյանի այս հայտարարությունը, եւ ի՞նչ դիրորոշում ունի կուսակցությունը փողոցները փակելու կոչի վերաբերյալ:

– Դավիթ Սանասարյանը քաղաքացիական իր իրավունքների շրջանակում է գործում, եւ դա բացարձակ կապ չունի «Ժառանգության» հետ: Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանը, ապա այդ հարցը չի քննարկվել կուսակցությունում:
– Պարոն Սանասարյանը նման քայլեր անելուց առաջ խորհրդակցո՞ւմ է իր կուսակիցների հետ:
– Վարչությունում որեւէ քննարկում չի եղել:
– Դուք` որպես ՀՀ քաղաքացի, կմիանա՞ք «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությանը:
– Ես` որպես քաղաքացի, միանում եմ այն քայլերին, որոնք, կարծում եմ, նպաստավոր կլինեն Հայաստանի համար:
– Այսինքն` դուք լինելո՞ւ եք փողոցները փակողների շարքում:
– Չգիտեմ` պետք է իմանամ` նախաձեռնության ցանկությունն ու նպատակն ինչ է: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է իմանամ ու նոր որոշեմ` միանամ, թե` ոչ:
– Դուք եւ «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հանդիպել եք Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկիի հետ: Դուք, թե՞ Զարուհի Փոստանջյանն եք ներկայացրել «Ժառանգության» տեսակետը:
– Բնականաբար ես` որպես կուսակցության փոխնախագահ:
– Կարծիք կա, որ սահմանադրական բարեփոխումները լայն հնարավորություն են տալիս ընդդիմադիրներին:
– Ոչ մի լայն հնարավորություն չկա:
– ԱԺ փոխնախագահներից մեկը կարող է ընդդիմադիր լինել:
– Դե, ասենք, ֆուտլյար պաշտոն տվեցին, որ դրա տակ ոչինչ չկա, ո՞ւմ է պետք:
– Ընդդիմությունը նաեւ համամասնական ընտրակարգի համար էր պայքարում...
– Այո, բայց գտնում ենք, որ պարզ համամասնական ընտրակարգ պետք է լինի, ոչ թե` ռեյտինգային: Իշխանությունները հիմա էլ կուսակցություններին ներսից կտրաքացնեն: Ռեյտինգային ընտրակարգին ես էլ եմ կողմնակից, եթե երկու ընտրություն նորմալ անցկացնենք` առանց կեղծիքների: Իսկ այս իրավիճակում դեմ եմ դրան: Բացի այդ` սահմանադրական բարեփոխումների հիմնական վտանգն այն է, որ ԽՍՀՄ-ին համահունչ միակուսակցական համակարգ են ուզում ստեղծեն:
– Բայց Հայաստանում շատ են կուսակցությունները…
– Կապ չունի: Խոսքը մեծամասնության մասին է: Ի վերջո, ամբողջ իշխանությունը կենտրոնանում է մեծամասնության ձեռքին:
– Փաստորեն, եթե խոսում եք կուսակցությունների պայթելու մասին, նշանակում է` ընդդիմությունը ինքն իր վրա կասկածո՞ւմ է:
– Ոչ, չեն կասկածում: Ուղղակի, ենթադրենք, մեր կուսակցականներից մեկը մինչ այսօր իրեն նորմալ է պահել, բայց իր վրա ճնշում են գործադրում հարազատի միջոցով, եւ նա չի դիմանում: Կամ կարող են իրենց ագետներին ուղարկեն (նկատի ունի իշխանությանը-խմբ.) կուսակցություն, որոնք ակտիվ լինեն, դառնան համամասնական ցուցակի անդամ, իսկ հետագայում իրենց ծրագիրն իրականացնեն (նկատի ունի կուսակցությունը պայթեցնելու ծրագիրը-խմբ.):
– Դուք մտավախություն ունե՞ք, որ «Ժառանգությունը» ներսից կպայթի:
– Ես ոչ միայն «Ժառանգության», այլեւ բոլոր իրական ընդդիմադիր կուսակցությունների մասին եմ մտածում, բացի ՀՀԿ-ից: Բացի այդ` ես ինստիտուցիոնալ գործընթացների կողմնակից եմ:
– Եթե մեր կուսակցությունները կուռ, միասնական միավորներ են, ինչո՞ւ պետք է ներսից պայթեն:
– Հիմա մնում է միասնականության ցեմենտը տաք, որից հետո կարող ենք խոսել: Աշխարհում այնպիսի սոսինձ կամ ցեմենտ չի հայտնաբերվել, որ կուսակցությունները մոնոլիտ սարքեն: Դա միայն տոտալիտար երկրներում կարող է լինել այն դեպքում, երբ բոլոր կուսակցականներին հնարավորություն լինի սկանավորել` պարզել նրանց հոգում, մտքում ինչ կա եւ ինչպես կպահի իրեն տարբեր իրավիճակներում: Ցանկացած մարդու, ում կուսակցություն ես ընդունում, դու չես հավատաքննում, եթե դու ժողովրդավարական կուսակցություն ես:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված