⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

Զարմացած

Արխիվ 12-16

 

Ուկրաինայում պաշտոն ստացած Վրաստանի նախկին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ իր զարմանալի ելույթներով ու արարքներով թեեւ զվարճացնում է ամբողջ աշխարհին, սակայն սպասելի է, որ հարազատ երկրից հետո հիմա էլ Ուկրաինայի գլխին փորձանք կբերի: Եվ պատճառը ոչ միայն նրա, մեղմ ասած, անհավասարակշիռ պահվածքն է, այլեւ ապշեցուցիչ պարծենկոտությունը: Բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա գլուխ է գովել, որ քանիցս եղել է ռազմաճակատում (այսինքն` Դոնբասում), որպեսզի խրախուսի այդտեղ կռվող վրացի սպաներին եւ երկար ու բարակ նկարագրել, թե ինչ եզակի խիզախություն ունեն ուկրաինացի զինվորները, ու այդպիսի զինվորներով Ղրիմ գրավելը խաղուպար է լինելու: Մնում է զարմանալ, թե ինչպես է ռազմական սխրանքներից խոսում մեկը, ով ամբողջ աշխարհի աչքի առաջ ռուսների ահից խուճապահար աջ ու ձախ էր վազվզում եւ, ի վերջո, ճաշակում սեփական փողկապը:


Իսկ մեզանում ոչ պակաս զվարճանք է ստեղծում պառկացույցերի մեծն մասնագետ եւ սիրահար ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ: Դե, քանի որ ցույցերը հազվադեպ են, հիմա էլ նա զարմանալի ունակություն դրսեւորեց, որպեսզի իրեն զոռով հեռացնեն դատարանից` իր իսկ դատավարության ժամանակ: Նա իր պաշտպանական ճառում որոշեց հիշատակել, թե իրեն ինչպես է հայհոյել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ու բառացիորեն մեջբերել հայհոյանքների երկար շարան, որոնք հայտնի էլ չէ ոստիկանապետն իրականում ասել է, թե` ոչ: Ու այդ ամենը` կին դատավորի ներկայությամբ, ում նյարդերը տեղի տվեցին եւ կարգադրեց Գասպարիին դուրս բերել: Դե ինչ, Գասպարին Գասպարի չի լինի, եթե հնար չգտնի անել այնպես, որ ոստիկաններն իրեն հորիզոնական դիրքով տանեն:
Երբ որեւէ մասնագետ մտնում է այն ոլորտը, որն իրենից բավականին հեռու է, բավականին զարմանալի բաներ են ստացվում: Բոլորս ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՆ ճանաչում ենք որպես փայլուն հոգեբան: Սակայն նա զարմանալիորեն որոշեց անդրադառնալ Սահմանադրությանը, ու է՛լ Ստալինի, Հիտլերի ու Բերիայի հետ համեմատություններ անցկացրեց, է՛լ, չգիտես ինչու, որոշեց, որ ՀՀ նախագահն անչափ իշխանատենչ է. «Եվ ի՞նչ պետք է անել դրա համար, քանի որ գործող Սահմանադրությամբ 3-րդ անգամ նախագահ ընտրվել չի կարող: Ուրեմն միակ ելքն է, որ պետական կարգն այնպիսի փոփոխությունների ենթարկվի, որպեսզի, օրինակ, վարչապետն ունենա ավելի շատ իշխանություն, քան հիմա նախագահն ունի»: Դե ինչ, միշտ էլ այդպես է լինում, երբ հացթուխը որոշում է կոշիկ կարել, իսկ կոշկակարը` հաց թխել:
Եվ վերջապես մեզ հույժ զարմացրեց ԱՄՆ փոխնախագահ ՋՈ ԲԱՅԴԵՆԸ: Նա Սպիտակ տան պաշտոնական միջոցառմանը մասնակցել էր դեմքը զարդարող մեծ կապտուկով, որի վերաբերյալ պաշտոնական տեսակետն այն է, որ կապտուկը ստացել է` Չեմպիոն մականունով իր շան հետ խաղալիս: Եվ հետաքրքիրն ու զարմանալին այն է, որ այդ շունը բավականին հանգիստ բնավորություն ունի, եւ քիչ չէին դեպքերը, երբ պաշտոնական մկջոցառումներին նա գալիս էր հենց շան հետ: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ Չեմպիոն մականունով շունը նաեւ բոքսի չեմպիոն է, ու հետաքրքրվել` այդ ի՞նչ է արել Բայդենը, որ սեփական շունն է իրեն բոքսել:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված