ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՀՈՐԴՈՐԸ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ. «ԼԱՎ ԿԸԼԼԱ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՍ»
Արխիվ 12-16ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՀՈՐԴՈՐԸ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ. «ԼԱՎ ԿԸԼԼԱ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՍ»
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Վահե Հովհաննիսյանը, թեպետ լուռ ու մունջ հետեւում են, թե իրենց նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը մինչեւ ուր են հասնում` «քաջ որսկանի գյուլլի պես», սակայն այս տեղեկատվությունը գաղտնազերծեցին իրենց իսկ ամերիկյան մերձավոր շրջապատը: Եվ այսպես` մինչ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու համանուն կուսակցությունը որոշում են կայացնում մինչեւ սեպտեմբեր որեւէ կարծիք չհայտնել սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ, որպեսզի այդ ընթացքում իրենց փորձագետներն ուսումնասիրեն փոփոխված սահմանադրական կետերը, պարոն Օսկանյանը շտապում է իր հեղինակավոր կարծիքը հայտնել: Ի պատասխան օսկանյանական մտքի «գոհարների», նույն հայտարարության տակ` հենց Վ. Օսկանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում մի սփյուռքահայ բարեկամ գրում է. «Դուն ավելի լավ կըլլա նոր կուսակցություն բանաս, քան թե աս սրիկաներուն տիգնիկ ըլլաս, արդեն եղբայր ես»:
Թե արդյոք անսացել է Վ. Օսկանյանը սփյուռքահայ բարեկամի կոչին, կպարզվի շատ շուտով, իսկ մինչ այդ, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակն ու ԲՀԿ խմբակցությունը թող պարզեն, թե ում «քաղաքական տիկնիկն» է Օսկանյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk