ՈՒՈՐԼԻՔԻ «ՁԻՈՒ ՔԱ՞ՅԼ»
Արխիվ 12-16ՈՒՈՐԼԻՔԻ «ՁԻՈՒ ՔԱ՞ՅԼ»
Վերջին օրերին արցախաադրբեջանական սահմանում փոքր-ինչ լարված իրավիճակ է: «Իրավունքը» խնդրի մասին մի քանի հարց ուղղեց հայտնի հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՆ:
– Չեմ կարծում: Ավելի շուտ Ուորլիքն այդ հայտարարությամբ ռուսներին էր ինչ-որ բան հասկացնում: Հավանաբար, ռուս-թուրքական ջերմացմանն ի պատասխան ձիով քայլ անել:
– Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունն արդյո՞ք շանտաժ չէ միջազգային հանրությանը: Խոսքը վերաբերում է միջազգային այլ կառույցներին չանդամակցելուն եւ ԵԽ-ից սպասումներ չունենալուն:
– Դա շանտաժ չէ, այլ ռուսի եւ թուրքի մտերմանալու պահը: Կարծես Բաքուն ակտիվացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Ամերիկացին էլ փորձում է նման բաների դեմն առնել:
– Իրանի եւ «վեցնյակի» համաձայնությունից հայ որոշ փորձագետներ ակնկալիքներ ունեն: Ըստ Ձեզ` ի՞նչ կշահի Հայաստանն այս համաձայնագրից:
– Մենք կարող էինք դիվիդենտներ քաղել այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ պատժամիջոցներ էին կիրառվում, երբ ամբողջ աշխարհն Ամերիկայի խնդրանքով մատ էր թափ տալիս Իրանի վրա: Կարող էինք միջանցք դառնալ Իրանի համար, եւ բոլոր առեւտրային գործարքները Հայաստանով անցնեին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝