ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՎՐԱ ԸՆԿԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր Է ԿՐԱԿԵԼ
Արխիվ 12-16ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՎՐԱ ԸՆԿԵՐԸ ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր Է ԿՐԱԿԵԼ
Երեկ ձերբակալվել է Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի որդու` Լեւոն Նալբանդյանի վրա կրակող Կարեն Երիցյանը` «առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով»: Թեեւ մարզպետի հարազատները պնդում են, որ դա ընդամենը դժբախտ պատահար է եղել, սակայն Ալավերդիում այս օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ այդ կրակոցը ամենեւին էլ պատահական չի եղել: Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք զրուցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ով եւս նկատեց. «Ես որեւէ դիտավորություն չեմ տեսնում, այդ կրակողն իմ որդու մտերիմ ընկերն է: Ընդամենը անզգուշության հետեւանք է, ոչինչ ավելի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
