ՀԱԿ-ՈՒՄ «ՌԵՄՈՆՏ» Է
Արխիվ 12-16ՀԱԿ-ՈՒՄ «ՌԵՄՈՆՏ» Է
Մինչ ազգովի քննարկում ենք, բանավիճում, «կողմ» կամ «դեմ» արտահայտվում սահմանադրական բարեփոխումների շուրջ, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը` յուր պատգամավորներով հանդերձ, բոլորովին այլ գործով է զբաղված: Պարզվում է` իրականում վերջիններս այնքան են հավանել նոր Սահմանադրության նախագծում առկա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, որ որոշել են լիովին «տնավորվեն» հենց Ազգային ժողովում: Երեկ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ թեպետ խորհրդարանի մյուս խմբակցությունների սենյակներում կատարյալ անդորր էր տիրում, լայնածավալ վերանորոգման աշխատանքներ էին սկսվել ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում: Ինչեւէ, հավանաբար, ՀԱԿ-ը սկսել է պատերից, որ հետո էլ անցնի իր շարքերը վերանայելուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk