Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՄԱՐԱԶՄԸ ԽՏԱՆՈՒՄ Է Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՐԱԶՄԸ ԽՏԱՆՈՒՄ Է Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների փաստացի հանրային քննարկումների սկիզբ, ԵԽ նախագահ Տուսկի այց, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց` այս ամենը խտացավ իրար գլուխ ուղիղ ամռան կեսին: Սակայն համանախագահներից հատկապես Ուորլիքի ոտքը խերով չէր, քանզի հակառակորդի հետ շփման գծում միանգամից սրվեց իրավիճակը:

ԻՆՉ ԷԻՆ ԲԵՐԵԼ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀՅՈՒՐԵՐԸ»

ՀՀ նախագահի եւ ԵԽ նախագահի մամլո ասուլիսին շատ հարցերի պատասխաններ հնչեցին: Պարզ դարձավ, որ Եվրամիության հետ բանակցություններն ու ինչ-ինչ գործընթացները շարունակվելու են, անշուշտ հաշվի առնելով մեր երկրի` ԵՏՄ անդամ լինելու փաստը: Դատելով Տուսկի խոսքերից, կարծես թե, Ստրասբուրգում եւ Բրյուսելում մեր սահմանադրական բարեփոխումներին դրական վերաբերմունք է: Թե ինչպես դրան կարձագանքեն արեւմտամետ ընդդիմադիրները` դա այլ հարց է:Սակայն Սերժ Սարգսյանը բավականին ուշադրություն դարձրեց հարեւան մազութային սուլթանատի վարքագծին: Պարզ ասվեց հետեւյալը` կողմերի միջեւ հավասարության նշան դնելն անթույլատրելի է, այլ անհրաժեշտ է կոնկրետ պատասխանել հարցին, թե ով է զբաղվում զինադադարի ռեժիմի խախտումներով:Երկրի ղեկավարն անդրադարձավ նաեւ Իլհամ Ալիեւի ռազմատենչ եւ շանտաժային ելույթներին: Մասնավորապես, խոսքը Ալիեւի այն բարբաջանքի մասին է, իբր Հայաստանն ու Արեւմուտքը միասին անցկացնում են հակաադրբեջանական, հակաիսլամական, անգամ ռասիստական քաղաքականություն, որ մի բան էլ Ալիեւը համարձակվում է խոսել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, երբ նույնիսկ Եվրոպական խաղերի ընթացքում չէին դադարում քաղաքական ձերբակալությունները:  Ինչեւէ, հետաքրքիր է եւ ադրբեջանական արձագանքը, մասնավորապես, բրիտանական հումորային «Միստր Պիտկին» սերիալի հերոսին շատ նման ամերիկյան համանախագահի հայտարարությունների առնչությամբ: Մեր երկրում, բնականաբար, վրդովվել են նրա կրկնվող պնդումներից` տարածքները վերադարձնելու վերաբերյալ: Սակայն հետաքրքիր է, որ Ադրբեջանում ուշադրություն են դարձրել առաջին հերթին նրա հայտարարության այլ բաղադրիչներին` հանրաքվեին եւ խաղաղապահ զորք բերելուն: Եվ, խոշոր հաշվով, Բաքվում չեն հավատում, որ հայերը տարածք կվերադարձնեն: «Հասկանալի է, որ Ադրբեջանը չի համաձայնում Լեռնային Ղարաբաղում եւ կից շրջաններում խաղաղարար զորքեր տեղակայել, անգամ, եթե տեսականորեն Հայաստանը համաձայնի այդ շրջանները վերադարձնել, ինչպես առաջարկում է Մինսկի խումբը: Բոլոր դեպքերում խաղաղարար զորախումբը Լեռնային Ղարաբաղում դա ճանապարհ է ոչ մի տեղ: Դա կնշանակի հակամարտության եւս մեկ երկարատեւ սառեցում: Ժամանակակից պատմությունում բազում օրինակներ կան: Համ էլ, ինչ խաղաղարարներ կարող են լինել այս վառոդի տակառի վրա»,- ահա մոտավորապես այսպես են դատում ադրբեջանական վերլուծաբանները:Բայց, այնուամենայնիվ, ինչ-ինչ հույսեր կապում են ԱՄՆ-ի հետ, ենթադրելով, որ եթե վերջիններս Իրանի հետ կարողացել են լեզու գտնել, ապա «ցանկության դեպքում» կարող են հայերին ստիպել համաձայնել ադրբեջանամետ լուծումների: Կարճ ասած` ամառվա շոգը հույժ բացասաբար է ազդում ոմանց ուղեղների վրա, հատկապես, եթե ուղեկցվում է նավթի հոտով: Ի դեպ, պատահական չէր, որ նավթի եւ սեւ խավիարի քաղաքականության մասին հիշատակել է մեր երկրի նախագահը...

ԱՄԵՐԻԿԱՆ ՆՐԱՆՑ ԿՕԳՆԻ՞

Եվ այսպես, պարզեցինք, որ կովկասյան թուրքերը ինչ-ինչ աղոտ հույսեր ունեն, որ Ամերիկան նրանց կօգնի: Եվրոպայի վրա, կարծես թե, էլ հույս չեն դնում, քանզի Ալիեւը չթաքցրեց իր հիասթափությունը ԵԽ-ից, ինչպես նաեւ կասկածներ հնչեցրեց, իբր եվրաչինովնիկությունը ոտուգլխով կաշառված է հայերի կողմից: Բայց այն, որ հենց Ուորլիքի հայտարարություններին անմիջապես հետեւեցին սադրանքները սահմանագծի արցախյան հատվածում, դա փաստ է:
Հետաքրքիր է, որ, կարծես թե, մեր արեւմտամոլների հույսերն էլ արդեն ոչ թե Եվրոպայի, այլ հիմնականում Ամերիկայի հետ են կապված: Այսպես, նրանցից ոչ ոք վրդովմունք չարտահայտեց Ուորլիքի «օկուպացված տարածքները վերադարձնելու» մասին բարբաջանքի առնչությամբ, թեեւ ժամանակին իրենց պատռում էին, թե անհապաղ պետք է ԱԺ որոշմամբ` ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ավելին, համացանցի տարածքում հայտնվեցին հայկական ազգանուններով կիբերակտիվիստներ, ովքեր կրծքով պաշտպանեցին Ուորլիքին` կեղծ վրդովմունք արտահայտելով, թե ինչու է համացանցի հայկական հատվածը համատարած ցեխոտ ոտքերը սրբում ե՛ւ Ուորլիքի, ե՛ւ վերջինիս տերերի վրա: Չէ՞ որ ոմանց համար ԱՄՆ սրբության սրբոց է, եւ այդ երկրի «հմուտ դիվանագետին» բան ասելը հավասար է աստվածհայհոյության: Դե, ունենք այդ ուղղության եւ ծայրահեղ, կլինիկական դրսեւորում` ի դեմս տխրահռչակ Տիգրան Խզմալյանի, որի փառաբանությունն առ Օբամա հաստատ կգերազանցեր մոլի մահմեդականի փառաբանությունն առ Ալլահ:
Ինչեւէ, մեր արեւմտամոլների սանձարձակ քարոզչությունը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, չնվազեց նաեւ ԵԽ նախագահ Տուսկի հայտնած դիրքորոշումից ու այդ նույն եվրապաշտոնյայի հետ հանդիպումից հետո: Երեւում է ՀԱԿ-իստների ու «ժառանգականների» համար Տուսկը բավականաչափ հեղինակավոր Արեւմուտք չէ, որպեսզի անսային նրա հորդորներին` սահմանադրական բարեփոխումները դրական գործընթաց համարելը: Թերեւս, սպասում են «գլխավոր պապայի»` Վաշինգտոնի ղեկավարի ցուցումներին, ու հույս ունեն, որ Վաշինգտոնն իրենց կօգնի սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում:
Թերեւս դրանով պետք է պայմանավորել, որ արդեն հիմիկվանից հանրահավաքներ են հայտարարվում օգոստոսի 1-ին եւ սեպտեմբերի 1-ին, որ հուլիսի վերջին օրերին «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ինչ-որ հույսեր ունի մի բուռ ակտիվիստներով Երեւանի կենտրոնական փողոցները փակելու, որ Սահմանադրության թեմայով Հայրիկյանն իր ԵՄ դրոշներով պատրաստվում է մանրահավաք անել այս ուրբաթ:
Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ ընդդիմադիրները պաշտոնական մակարդակով մտադիր են իրենց վերաբերմունքն արտահայտել օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Ու դա վերաբերում է ոչ միայն արեւմտամետ «նարնջագույններին», այլեւ ՕԵԿ-ին ու ԲՀԿ-ին: Նույն ժամանակահատվածում իր դիրքորոշումը պատրաստվում է հայտնել եւ Ռոբերտ Քոչարյանը, եթե դատենք նրա գրասենյակի ղեկավարի խոսքից:
Սակայն աշնան սկզբին դիրքորոշում ձեւավորելու ժամանակ էլ գրեթե չի լինելու: Ստացվում է, որ շատերը սպասում են, թե նժարի որ կողմն ավելի ծանր կլինի, որպեսզի ըստ այդմ էլ, դիրքորոշում արտահայտեն` լինի այդ դիրքորոշումը ծանր կողմին հարմարվելու, թե դրան իրականում կամ ձեւի համար հակադրվելու տեսքով: Բայց արդյունքում կարող է եւ անհարմար կամ նույնիսկ մարազմատիկ բան ստացվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված