Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

 

Թուրքիայի Սուրուչ բնակավայրում (Սիրիային սահմանակից) նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, իրոք, այն կարգի ողբերգություն էր, որ նույնիսկ Հայաստանը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, չհապաղեց իր ցավակցանքը հղել նախագահ Էրդողանին եւ խստորեն դատապարտել ոճրագործներին: 31 զոհ, 103 վիրավոր, ու հիմնականում՝ պատանիներ ու երիտասարդներ, ովքեր պատրաստվում էին հումանիտար առաքելությամբ մեկնել սահմանից այն կողմ գտնվող սիրիական հայտնի քրդաբնակ Քոբանի քաղաքը՝ պատերազմական ավերածությունները գոնե մի փոքր վերականգնելու նպատակով:

ԱՆԿԱՐԱՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԻ՞
Ահաբեկչական հարձակումն էլ ավելի ահավոր տեսք է ստանում, երբ հաշվի ենք առնում, որ գրոհն իրականացնող մահապարտը, ըստ նախնական վարկածի, ընդամենը 18-ամյա աղջիկ էր: Այդ փաստը, անշուշտ, միանգամից խոր մտորումներ է առաջացնում այն հարցի շուրջ, թե այս ուր է հասել աշխարհը, ինչու են մարդիկ այսքան գազանացել եւ ինչ է լինելու այս ամենի վերջը: Բայց փորձենք այս պատմությանն ավելի գործնական կողմից մոտենալ:
Նորագույն պատմության մեջ եղե՞լ էր Թուրքիայում նման մասշտաբային ահաբեկչական հարձակում. դժվար է հիշել: Ուրեմն այս փաստը հուշում է, որ Թուրքիան դառնում է ոչ այնքան ընդունելի տերմինով ասած՝ միջազգային ահաբեկչության թիրախներից մե՞կը. հնարավոր է, բայց դեռ ենթադրությունների մեջ առաջ չընկնենք: Սակայն մեկ այլ «տարօրինակ» փաստ եւս կարելի է նկատել. մահապարտ ահաբեկչուհին, նորից ըստ նախնական տվյալների, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետեւորդն է համարվում: Նույն ԻՊ-ն, որը դեռ Սիրիայում նախագահ Ասադի դեմ պատերազմի սկզբնական ժամանակաշրջանում իր ներկայիս հզորությանը հասավ հենց Թուրքիայի գործնական օժանդակությամբ եւ ամերիկյան հատուկ ծառայությունների, այսպես ասենք, քաղաքական վերահսկողությամբ, հայտնի պատմություն է:
Բայց այն, որ հետագայում, Վաշինգտոնի հետ հարաբերությունները սրվելուն զուգահեռ` Անկարան նաեւ ԻՊ-ի հետ է, այսպես ասենք, բավականին անորոշ հարաբերությունների հարթություն մտել, մեկ անգամ չէ, որ հիմնավորվել է: Համենայնդեպս՝ մեկ օրինակ հիշեցնենք. այն, որ Վաշինգտոնը հետեւողականորեն առաջ է տանում Իրաքի եւ Սիրիայի տարածքներում՝ Թուրքիայի սահմանամերձ գոտում, քրդական պետականության կամ, առնվազն, պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ինքնավարության ստեղծման գործը, նորություն չէ: Հայտնի փաստ է, որ հենց ԻՊ-ի գրոհները կանխելու պատրվակով էր, որ քրդերը Վաշինգտոնի ամենաակտիվ աջակցությամբ Իրաքի եւ Սիրիայի քրդական շրջանները միավորեցին չընդհատվող սահմանների մեջ, հրաշալի կազմապեպվեցին ու զինվեցին:

Ճիշտ է, դրա հետ կապված` թուրքական ստվերային մեղադրանքները հիմնականում հասցեագրված են Վաշինգտոնին, բայց քիչ չեն եղել ակնարկներ, որ որպես քրդական ծրագրերը կյանքի կոչող ամերիկյան գործիք են ընկալում ԻՊ-ին:
Այն, որ մյուս բոլոր գործոններից առավել հենց քրդական այս թեման է ընկած Վաշինգտոնի եւ Անկարայի ներկայիս մեղմ ասած՝ ծանր հարաբերությունների հիմքում, վերլուծաբաններից շատերն են ընդունում: Այդ պայքարի արդյունքում էր, որ Էրդողանը կորցրեց իր ամբողջական վերահսկողությունը թուրքական խորհրդարանում, այսինքն՝ պետության նկատմամբ, ու այս օրերին էլ ընթանում են ստվերային ակտիվ գործընթացներ ըստ էության՝ Վաշինգտոնի նախասիրությունները հաշվի առնելով՝ Թուրքիայում կառավարություն ձեւավորելու ուղղությամբ: Այն, որ այդ գործընթացը տապալման շեմին է, եւ Էրդողանն արդեն իսկ ակնարկում է նոր ընտրությունների մասին, ներկայացնելու առիթ ունեցել ենք...
Եվ ահա վերադառնալով Սուրուչի ահաբեկչությանը, նկատենք, որոշ թուրքական աղբյուրներ սկսել են ակնարկել, որ ինչքան էլ տեղի ունեցածը կապվում է ԻՊ-ի հետ, մեկ է՝ հարցերն ավելի շատ պետք է ուղղել հենց Վաշինգտոնին: Բայց նաեւ, որ սուրուչյան պայթյունները եւ «պատահականորեն» դրան հաջողդած թուրքական քրդերի ակտիվացումը Էրդողանին պետք է լրացուցիչ հուշեն, թե ուր կգնա երկրում իրավիճակը, եթե շարունակի իր այդ «հակաամերիկյան կապրիզները»:
Թե որն է լինելու Էրդողանի պատասխան քայլը, կարելի է ենթադրել: Նման ահաբեկչությունների ծավալումը կանխելու հնարավորություն նա ունի. Թուրքիայում առկա է մարտունակ բանակ, կազմակերպված ոստիկանական համակարգ, որոնք անցանկալի գեներալներին շարունակաբար լիկվիդացնելուց հետո՝ անվերապահորեն ենթարկվում են Էրդողանին: Այսինքն, եթե առանձին ահաբեկիչներ կարողանում են ԻՊ-ի ենթակա տարածքներից անարգել այս կողմ անցնել, ապա մեծ խմբավորումների ներթափանցման եւ Թուրքիան երկրորդ Սիրիայի վերածելու մասին խոսք անգամ չի կարող լինել:Ավելին. նման հարձակումներն ու քրդերի ակտիվացումը նրա համար կարող են նաեւ երկրում ռազմական դրություն հայտարարելու, խորհրդարանը ցրելու եւ ժամանակավոր կառավարություն կազմելու առիթ դառնալ: Մի խոսքով՝ քայլեր եւ դրա համար ժամանակ Էրդողանը անկասկած ունի: Բայց այդ ժամանակի սղությունից հենց Վաշինգտոնն է նեղվում:

ՍԻՐԻԱՆ ԷԼ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՏՄ ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիային հնարավորինս արագ վերահսկողության տակ չառնելը Վաշինգտոնի համար սկսում է վտանգավոր դառնալ նաեւ այս տեսանկյունից: Նախօրեին Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ-Հալքին հանդես եկավ նման ուշագրավ հայտարարությամբ. «Բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ ԵՏՄ-ին եւ ազատ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ... Դա թույլ կտա թեթեւացնել տնտեսական եւ առեւտրային փոխգործակցությունը»:
Նկատենք՝ խոսքը ոչ թե ԵՏՄ-ի հետ այս կամ այն ձեւաչափով համագործակցելու, այլ՝ անդամակցության մասին է: Երկրորդը, որ խոսքը ոչ թե նպատակների, ծրագրերի, այլ՝ կոնկրետ գործընթացի մասին է: Եվ, վերջապես, որ այդ բանակցային գործընթացն ամենեւին էլ նոր չէ, հաջող ընթացք ունի. հակառակ դեպքում վարչապետի մակարդակով այդ փաստը չէր բարձրաձայնվի: Միաժամանակ դժվար չէ նաեւ հասկանալ, որ թեեւ ալ-Հալքին խոսում է տնտեսական ու առեւտրայինի առնչություններից, սակայն նման գործընթացը չի կարող հիմքում չունենալ նաեւ մեծ քաղաքական բաղադրիչ. այն պահին, երբ կստորագրվի նման պայմանագիր, սիրիական պատերազմի թեման հնարավոր կլինի վերջնականապես փակված համարել: Ընթացքի մեջ է նաեւ Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ պայմանագրի կնքման գործընթացը, եւ, վերջապես, Իրաքը եւս ակնարկում է նման համագործակցության մասին: Այսինքն՝ այս գործընթացը մի կողմից Իրան-Իրաք-Սիրիա առանցքին կարող է Ռուսաստանի հաշվին տալ անվտանգության մեծ պաշար: Ռուսաստանն էլ ԵՏՄ-ն Մերձավոր Արեւելք, Միջերկրական ծովի եւ Պարսից ծոցի ափեր հասցնելու պատմականորեն աննախադեպ հնարավորություն է ստանում: Հետո Պակիստան-Հնդկաստան կապն է, այնտեղից էլ՝ Չինաստան եւ նորից Ռուսաստան. տնտեսաքաղաքական օղակը կփակվի՝ միաժամանակ Մերձավոր Արեւելքում լուծելով բոլորի կյանքը հարամած տարաբնույթ ԻՊ-ների, իսլամիստական եւ այլ տիպի ահաբեկչական մյուս կառույցների հարցը:
Այս իրավիճակը հաստատ, մեղմ ասած, չի կարող Վաշինգտոնի սրտով լինել: Քիչ թե շատ ռեալ ներազդման միջոց կարող էր դառնալ Թուրքիան, բայց Էրդողանն էլ իր հերթին ավելի շատ ռուսական գազի եւ շուկաների ուղղությամբ է նայում, քան «հայրական» ամերիկյան գիրկը վերադառնալու եւ առաջին իսկ հրամանով Սիրիա կամ մեկ այլ ուղղությամբ պատերազմի մեջ մտնելու՝ դեռ մի բան էլ երկրի կեսը քրդերին տալու վտանգն աչքի առաջ ունենալով: Ուրեմն այդ դեպքում՝ պետք է պատրաստ լինի նոր պայթյունների, եթե, իհարկե, չկարողանա պետական ուժային համակարգը մոբիլիզացնել դրա դեմ:
Ամերիկյան գրոհի մյուս ուղղությունն էլ, հասկանալի է, մնում է Հայաստան-Վրաստան գոտին, առանց որի Ռուսաստան-Իրան կապը չի կարող ամբողջանալ: Հասկանալի է, պատահական չէր այս օրերին Եվրոպական խորհրդի գործող նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ, այսինքն՝ կիսով չափ ամերիկահպատակ Դոնալդ Տուսկի` նախօրեին Հայաստանում եվրոպական պայծառ ապագա նկարագրելը, երեկ էլ՝ Վրաստան, մինչեւ Հվ. Օսեթիայի սահմանները հասնելն ու իսկական ողբերգակի դեմքով հեռադիտակով սահմանից այն կողմ նայելը, թե՝ այս ագրեսոր ռուսները մինչեւ Բաքու-Սուպսա գազամուղին են մոտեցել: Բայց դե այս տարիներին քանի նման տուսկեր են եկել-գնացել, արդեն հաշիվն էլ ենք խառնել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված