ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ԲՈՂՈՔԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻ ԴԵՄ
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՉԻ ԲՈՂՈՔԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻ ԴԵՄ
Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մի քանի օր է աշխատանքի չի գնում, նա դեռ լիովին չի ապաքինվել:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դատավորը նշեց, որ իր վիճակը կարգավորվում է, կցանկանար հենց այսօր էլ աշխատանքի գնար, բայց դա կախված է առողջական վիճակից: Գագիկ Պողոսյանի մոտ վթարի հետեւանքով սալջարդներ եւ հեմատոմաներ են առաջացել, իսկ իր կնոջ՝ Մարինե Կարապետյանի մոտ ոտքի խնդիր կա, ինչպես նաեւ վթարից մնացած վախեր: Նա պատմեց, որ դեպքի ժամանակ գնում էին Դիլիջան՝ հանգստի: «Այդտեղ հոծ գիծ է, ինքը իրավունք չուներ այդտեղով դուրս գալու, ինքը պետք է աջով գնար, հետո նոր պտտվեր: Հոծ գծերն անցավ բարձր արագությամբ, առանց ամրագոտու: Ֆիլմերում ФСБ-ն ինչպես է զախվատ անում, այդպես զախվատ արեց, կանգնեցրեց ինձ, անհնար է պատկերացնել նման բան: Դա վայրկյանի հազարերորդական պահ էր, իր արագությունը մեծ էր, ես էլ բավականին բարձր՝ մոտ 80 կմ/ժ արագությամբ էի գնում, վերջին պահին փորձում եմ ձախ վերցնել, հանդիպակաց գոտի դուրս գամ, որ բախումից խուսափեմ, բայց իր արագությունն էլ էր բավարար, որ չհասցնեի:
Ամբողջական հոդվածի աղբյուրը այստեղ http://news.am/arm/news/277943.html
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk