ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ԼՂ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ
ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ԼՂ ԽՆԴՐԻ
ԼՈՒԾՄԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայացք» կիրառական եւ քաղաքական հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Մկրտչյանն մի քանի օր առաջ է վերադարձել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից, որտեղ մասնակցել է համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարին, որին մասնակցում էին նաեւ քաղաքական գործիչներ: «Ականատես ենք լինում տարբեր հակամարտությունների, որոնք իրականում քաղաքական բնույթ ունեն, բայց կրոնական շղարշով են ծածկված»,- մանրամասնեց բանախոսը:
Այս համագումարը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Ղազախստանում պաշտոնական տվյալներով ապրում է 25.000, ոչ պաշտոնական թվերով` 60.000 հայ: «Երբ մեր հայրենակիցներից մի քանիսի հետ խոսեցինք, նրանք ասում էին, որ Ղազախստանում հանդուրժողական վերաբերմունք ունեն այլ կրոնների հանդեպ»:
Արդյոք հնարավոր է հոգեւոր առաջնորդների աջակցությամբ լուծել արցախյան հակամարտությունը: Ասել է թե` ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերով խնդիրը լուծվի:
«Այդ համագումարին հենց այդ խնդրի մասին էր խոսվում: Նույնիսկ համագումարի մասնակիցներից մեկն ասաց, որ երբ ժողովուրդները տեսնում են, թե ինչպես են հոգեւոր առաջնորդները միմյանց հետ խոսում, ժպտում, ծիծաղում, դա ցանկացած զեկուցումից ավելի ազդեցիկ է: Եթե էդպիսի բան լինի (նկատի ունի Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների շփումը-խմբ.), դա լավ կլինի»,- եզրափակեց վերլուծաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk