Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑԻՆ ՏՈՒՆ


Ինչպես գրել էր«Իրավունքը», նախորդ շաբաթ ահազանգ էր ստացել Հանքավանի  «Մարմարիկ»հանգստյան տան տնօրինության կողմից, որ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ»բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի երեխաները, որոնք 89-ն են, 15 օր իրենց հանգիստն  անցկացնեն  «Մարմարիկում»: Սակայն  բարեգործությունը դարձել է իսկական չարագործություն «Մարմարիկի» համար, եւ ոչ միայն: Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ` հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի` պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, ոչ մի կոպեկ չենք ստացել, մենք էլ ի վիճակի չենք ծախսեր ու գնումներ կատարել, հայտնվել ենք աբսուրդ իրավիճակում, իսկ երեխաներին կերակրել է պետք, աշխատողներին աշխատավարձ է պետք տալ, կոմունալ վճարումների ժամանակն է մոտենում, էլ որն ասեմ...»,- վրդովված ասաց Սանամյանը: Ի դեպ, երեխաները վերադարձվել են տուն ոստիկանության միջամտությամբ:

Կապ ենք հաստատել վերոնշյալ բարեգործական ընկերության ղեկավարի հետ, ով, պարզվեց, նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկերյանն է, ըստ Henaran.am-իհրապարակման` դատապարտված է եղել 17 տարի: Նա գալով խմբագրություն` հայտարարեց, որ պարտավորվում է այդ գումարը փակել եւ, որ իրեն դրա համար ժամանակ է պետք: Հոդվածը տպագրվելու հաջորդ օրը` այսինքն այսօր, կրկին խմբագրություն էր եկել Կոշկերյանը եւ պնդեց, որ Henaran.am-ի տեղեկություններն իր մասին (որին հղում էինք արել  մեր նախորդ հոդվածում ), թե  եղել է 17 տարի ազատազրկված  բռնաբարության եւ սպանության համար` սխալ են, նա դատապարտված է եղել մեկ այլ ծանր հանցագործության համար. «Ես դատապարտված եմ եղել մեկ անգամ` 8 տարի ժամկետով, 1993 թվականին, հոդված 90-ի 4-րդ մասով` այն է` պետական գույքի խոշոր չափերի յուրացում: 1/3-րդը կրելուց հետո ազատվել եմ: Բռնաբարությունը սարսափելի հոդված է, էլ չեմ ասում սպանությունը: Եթե ուզում եք, կարող եք արխիվներում քրքրել, իմ մասին նման բան չկա»,- պնդեց Կոշկերյանը:

Գ. Կոշկերյանից հետաքրքրվեցինք այդ 89 երեխաների ճակատագրով, քանի որ հարցին միջամտել էր արդեն Հրազդանի ոստիկանությունը. «Դե երեխաներն արդեն իրենց տանն են: Ես այդ օրը գնացի եւ «Մարմարիկի» հետ նորից պայմանագիր կնքեցի»: Նրա փոխանցմամբ` այդ երեխաներն իրենց շրջապատում գտնվող անապահով ընտանիքի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ են, որոնց մեծ մասն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում. «Ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդամենը ցանկացել եմ այդ երեխաների հանգիստը կազմակերպել: Դրա համար ստիպված եմ դիմել հացադուլի Ազատության հրապարակում, որ այս հարցին լուծում տրվի»:

Իսկ երեկ մեզ «Մարմարիկ» հանգստյան տան տնօրենը նաեւ ասաց, որ իրեն զանգել է Սոցապ նախարարության աշխատակից Աստղիկ Մինասյանը եւ ասել, որ նախարարությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի հանգստյան տանը: Կապ հաստատեցինք նաեւ նախարարության հետ, որտեղից սոցաջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ասաց հակառակը. «Ես պաշտոնապես հերքում եմ, որ զանգահարել եմ «Մարմարիկ» հանգստյան տուն: Ես անգամ չգիտեմ, թե դա որտեղ է եւ ինչ է: Ինչ վերաբերում է «Հուսո առագաս» կազմակերպությանը, ապա նրանք եղել են մեր նախարարի տեղակալի մոտ, որտեղից էլ ինձ հանձնարարական են տվել, որպեսզի տեսնենք, թե ինչն ինչոց է, այսինքն թե ինչով են զբաղվում եւ այլն»:

Հուսով ենք` այս պատմությունն օրինակ կլինի, որպեսզի թե պատկան մարմինները եւ թե շատ քաղաքացիներ հետեւություններ կանեն եւ ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ երկար կմտածեն եւ կգործեն օրենքի սահմաններում, իսկ որ ամենակարեւորն է` պետական համապատասխան կառույցները ավելի սթափ կլինեն ինչ-որ կազմակերպությունների արտոնություններ տալուց առաջ:

Ամենաապշեցուցիչը, սակայն, այս պատմությունում այն է, որ քրեական անցյալ ունեցողին թույլատրվել է զբաղվել բարեգործությամբ, այն էլ` աշխատել երեխաների հետ: Ու դա էլ քիչ է` դեռ նրան մի բան էլ ընդունում են պետական պաշտոնյաներ, հարցեր քննարկում... Ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը` սա ձեր համար որբի գլուխ չի, որ ով ինչպես ուզի` խուզի: Վաղուց ժամանակն է ոլորտը կարգավորել, որպեսզի երեխաների հետ չկարողանան գործ ունենան նրանք, ում մեկ կիլոմետր մոտ չի կարելի թողնել...



ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված