ԳԼԵՆԴԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՆ. «ԷԴՏԵՂ ԱՌԱՋԱՐԿ ՉԿԱՐ»
Արխիվ 12-16ԳԼԵՆԴԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ` ԱՐԱԳԱԾ
ԱԽՈՅԱՆԻՆ. «ԷԴՏԵՂ ԱՌԱՋԱՐԿ ՉԿԱՐ»
«Իրավունքը» հուլիսի յոթին հրապարակել էր հարցազրույց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ, որտեղ պատգամավորն Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին առաջարկում է իր ընտանեկան բիզնեսի 50%-ը:
Հիշեցնենք` Զարեհ Սինանյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Սփյուռքը Հայաստանում տեղի չունի, որի վառ ապացույցը պետական մարմիններում սփյուռքահայերի բացակայությունն է:
«Իրավունքը» Գլենդելի նախկին քաղաքապետից պարզեց` ընդունո՞ւմ է պատգամավորի առաջարկը, թե ոչ: «Նախ էդտեղ առաջարկ չկար: Երկրորդ` չեմ ցանկանում մեկնաբանել, քանի որ ժամանակ չեմ ցանկանում կորցնել»,- հակիրճ պատասխանեց նախկին քաղաքապետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk