ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Ե՞ՎՍ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՓԱԿԻ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ Ե՞ՎՍ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՓԱԿԻ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հուլիսի 27- 31-ը փակելու Երեւանի գլխավոր փողոցները: Նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ, «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Քրեաօլիգարխիկ համակարգը էլեկտրաէներգիայի մասին հարցը փակված համարելով՝ անցում է կատարում իբրև Սահմանադրության փոփոխություններին: Ամեն քայլափոխի Սահմանադրությունը բռնաբարող իշխանությունն իրավունքի ունի՞ Սահմանադրությունը փոխելու: Ժամանակն է, որ համախմբվենք, որ էներգետիկ համակարգի հոշոտումը կանգնեցնենք այս իշխող իշխանություններից: Եկեք կողք կողքի կանգնենք, մեզ միավորող գաղափարի շուրջ հավաքվենք ու թույլ չտանք էներգետիկ համակարգի ոչնչացումը»:
Ինչպիսի դիրքորոշում ունի «Ժառանգությունը» իր մամլո խոսնակի այս քայլի վերաբերյալ, ընդունելի է համարում այն, թե ոչ, պարզեց «Իրավունքը» «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
- Պրն Մարտիրոսյան, «Ժառանգությունում» քննարկվել է Դավիթ Սանասարյանի այս հայտարարությունը եւ ի՞նչ դիրորոշում ունի կուսակցությունը փողոցները փակելու կոչի վերաբերյալ:
- Դավիթ Սանասարյանը քաղաքացիական իր իրավունքների շրջանակում է գործում եւ դա բացարձակ կապ չունի «Ժառանգության» հետ: Ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշումը, ապա այդ հարցյը չի քննարկվել կուսակցությունում:
- Պրն Սանասարյանը նման քայլեր անելուց առաջ խորհրդակցո՞ւմ է իր կուսակիցների հետ:
- Վարչությունում որեւէ քննարկում չի եղել:
- Դուք, որպես ՀՀ քաղաքացի, կմիանա՞ք նախաձեռնությանը:
- Ես որպես քաղաքացի միանում եմ այն քայլերին, որոնք, կարծում եմ, նպաստավոր կլինեն Հայաստանի համար:
- Այսինքն` Դուք լինելո՞ւ եք փողոցները փակողների շարքում:
- Չգիտեմ` պետք էիմանամ` ցանկությունն ու նպատակն ինչ է: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է իմանամ ու նոր որոշեմ` միանամ, թե ոչ:
Մանրամասները` «Իրավունքի» հուլիսի 22-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk