ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
| ԳՈՒԴ ԲԱՅ, ԱՄԵՐԻԿԱ (ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ԱՄՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) Գյուղնախարարությունից հայտնում են, որ Սերգո Կարապետյանին հայրենի կառավարությունն Ամերիկայում դեսանտ է իջեցրել, որ Ամերիկայի գյուղատնտեսությունը հասցնի Հայաստանի գյուղատնտեսության մակարդակին: % % % ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ (ՍՏԵՌԼԻԳՈՎԻ` «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ ԱՐՑԱԽՆ ԻՆՔՆ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ» ՊՆԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) Ադրբեջանի գյուղնախարարությունից հայտնում են, որ փաստարկների անհրաժեշտությունը չկա, քանի որ իրենց նախնիները անհիշելի ժամանակներից արածել են հայկական լեռնաշխարհում: |
ԴԻԼԵՄԱ ՀՅԴ-ից հայտնում են, որ չնայած իշխանություններն իրենց 12 առաջարկություններն ամբողջովին ներառել են սահմանադրական բարեփոխումների մեջ, այնուամենայնիվ նրանք չեն հասկանում, թե որն է Սահմանադրությունը եւ որը` ՀՅԴ-ի դրությունը: % % % ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ, ԿԱՄ ՏՐՈՐՎԱԾ ԱՐԱՀԵՏՆԵՐ (ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԿԱՄ ՕԵԿ-Ի ԲԱԶԱՅԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) ՕԵԿ-ն էլ հո խելք չի, փողով կառնեմ… |

Էրդողանը հայտնել է, որ թուրքերը Լուսնի վրա վայրեջք են կատարել դեռ XVII դարում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝