Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ»

Արխիվ 12-16

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ»

 

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի եւ այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ: Ըստ նույն լուրերի. «Պարզվում է` դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, որոնք դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով` տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել եւ գործարքներ ձեւակերպել»:

Եթե ասվածը համապատասխանում է իրականությանը, ապա առնվազն տարօրինակ կլիներ նման մեղադրանքներ լսել մի այնպիսի երկրի պաշտոնյայից, որտեղ, օրինակ, աշխարհի աչքի առաջ, այն էլ՝ Եվրամիության սահմանի հարեւանությամբ իսկական պատերազմներ են մղում մաքսանենգության լայնամասշտաբ հոսքերի նկատմամբ «կանտրոլի» համար՝ նույնիսկ գոնե ձեւի համար չհոգալով գոնե այդ իրական նպատակն ինչ-որ կերպ քողարկելու մասին: Գումարած դրան՝ ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից հնչող նման մեղադրանքը դիվանագիտական նյուանսներից այն կողմ կանցներ, եւ երբ հաշվի ենք առնում, որ Ուկրաինան բառացիորեն օրերս այդպես էլ որեւէ լուրջ բացատրություն չտալով պաշտանանկ արեց մեր երկրում իր դեսպանին, կմնար միայն մտածել, որ իրականում խոսքը հայ-ուկրաինական հարաբերություններում խոր ճգնաժամային ինչ-որ երեւույթների մասին է:
Այնուամենայնիվ, թե որքանով են հիշատակված մեղադրանքները համապատասխանում իրականությանը եւ, առհասարակ, ինչ հանդիպում է եղել դեսպանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալի հետ, փորձեցինք պարզել անձամբ դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով կտրականապես հերքեց տարածված լուրերը: Ավելին՝ դեսպանը պատրաստվում է դատի տալ լուրերը տարածողներին.
- Ձեզ, փաստորեն, մեղադրում են քրեական տարրերին կեղծ դիվանագիտական համարանիշեր տրամադրելու մեջ: Ի՞նչ կասեք այս առումով:
- Կասեմ, որ այդ լուրեր տարածողները պատվեր են իրականացնում, նրանց նպատակն է` կեղծ հերյուրանքներ տարածել դեսպանի հասցեին: Դա իրականության հետ որեւէ աղերս չունի, դեսպանատունը նման լիազորություններ չունի. դիվանագիտական պետահամարանիշերը տալիս է Ուկրաինայի պետավտոտեսչությունը` Ուկրաինային, արտաքին գործերի նախարարության հանձնարարականով: Եթե այդպիսի կոնկրետ դեպք է եղել, ապա թող այդ գրողները նշեն որեւէ քրեական հեղինակության անուն, որին ես կամ դեսպանատունը տվել ենք դիվանագիտական, այն էլ՝ կեղծ պետհամարանիշեր: Դա իմ անձի դեմ ուղղված լուրջ քրեական մեղադրանք է, եւ ինձ թվում է, որ շատ շուտով այդ կեղծ լուրեր տարածողները եւ դեսպանին վարկաբեկողները կկանգնեն դատարանի առջեւ: Ի՞նչ է նշանակում` կեղծ պետհամարանիշեր տրամադրել. դա ոչ այլ ինչ է քան մերկապարանոց հայտարարություն, թե դեսպանատունը հանցագործություն է կատարում: Ստացվում է, որ տարիներ շարունակ ես Ուկրաինայում կատարել եմ հանցագործություն, եւ այդ հանցագործությունների շարքը մնացել է անպատի՞ժ: Դե հիմա կտեսնենք, թե ովքեր են հանցագործները. ես հետամուտ եմ լինելու, պահանջելու եմ, որպեսզի ստուգեն, եւ պարզվի այդ ամենը: Նաեւ պետք է խնդրեմ, որ այդ տեղեկատվությունը տարածողներին ընդգրկեն ստուգող հանձնաժողովում` տեղում ստուգեն, պարզեն եւ մեղավորները պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Եթե պարզվի, որ դեսպանատունը իսկապես նման բան է արել, ապա ես  գտնում եմ, որ դրա համար պետք է կատարողը խստագույնս պատժվի: Իսկ եթե ապացուցվի, որ դրանք հերյուրանքների ժանրից են, որի մեջ ես համոզված եմ, ապա կեղծ լուրեր շրջանառողները եւ դեսպանատանը վարկաբեկողները պետք է օրենքի առաջ պատասխան տան: Իմ մասին միշտ ադրբեջանցիներն են գրում, եւ չեմ ուզում անգամ մտածել, որ այդ տեղեկատվություն տարածողները ադրբեջանցիների պատվերն են իրականացնում:  
- Ձեր եւ ԱԳ նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպումը ե՞ւս իրականությանը չի համապատասխանում:
- Ինչ վերաբերում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի հետ իմ հանդիպմանը, ապա, այո, իսկապես այդ հանդիպումը իմ խնդրանքով կայացել է` Նատալյա Նիկոլայեւնայի հետ: Մենք ունեցել ենք մեկ ժամվա չափ հանդիպում, եւ ես պարզապես նրան բացատրել եմ, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկում Ղրիմի հետ կապված օրինագծին` ՄԱԿ-ում: Նրան հայտնել եմ մեր դիրքորոշումը, ոչինչ ավելին: Քննարկվել են նաեւ երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Նման թեմա` ավտոմեքենաների պետհամարանիշերի հետ կապված... ամոթ է, նման հանդիպումների ժամանակ այդ կարգի հարցեր չեն քննարկվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված