Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Համակ ուշադրությամբ ծանոթացա տարբեր հեղինակների, քաղաքական գործիչների հրապարակումներին ՀՀ Սահմանադրության նոր խմբագրության առաջին 7 գլուխների վերաբերյալ: Դրանցում գտա ինչպես հետաքրքիր շատ մտքեր` ի պաշտպանություն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց անհրաժեշտությունը վիճարկող մոտեցումներ: Կային նաեւ հրապարակումներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին առաջարկվող փոփոխությունների բովանդակության հետ եւ կրում էին լոկ ցածրահարգ անձնավորված հայհոյախոսության ու այն հսկայական աշխատանքի վատաբանման լիցք, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Նշեմ, որ նման հրապարակումները, որոնց հետեւից ցցված են հասարակության մեջ քաղաքական նեցուկ չունեցող հավակնոտ քաղաքական գործիչների ականջները, նույնպես հարկավոր էին, քանի որ դրանցում հստակ երեւում էր դրանց հեղինակների մտավոր սնանկությունը: Բայց խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է ոչ թե նրանց, այլ առաջարկվող բարեփոխումների էությանը եւ դրանց անհրաժեշտության աստիճանին:

 

Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ, վերլուծելով հրապարակումները` գալիս էի այն եզրակացության, որ դրանց հեղինակների մեծ մասն իր փաստարկները եւ եզրահանգումները կատարում է` Սահմանադրության առանձին հոդվածներ եւ պարագրաֆներ (դրանց նոր խմբագրմամբ) համեմատելով մեր կյանքի այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունեցել գործող Սահմանադրության պայմաններում: Միանգամայն բնական կլինի, եթե ընթերցողը հարցնի. իսկ այդ դեպքում ինչի՞ հետ համեմատել դրանք: Այսպիսի հարցադրումն առաջին հայացքից կարող է տեղին թվալ: Բայց միայն առաջին հայացքից: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ: Եվ այսպես, ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ-ում ձեւավորեց խմբակցություն, որը ձայների պարզ մեծամասնություն ունի` 50%+1 միավոր (ձայն): Այսպիսով, Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, որը միաժամանակ կառավարող Հանրապետական կուսակցության նախագահն է, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է ակնկալել խորհրդարանի աջակցությունն իր նախաձեռնած օրենքների ընդունման հարցում: ՀՀ ԱԺ-ում ստեղծված քաղաքական ուժերի հարաբերակցությունն անցած 8 տարիներին թույլ է տվել ՀՀ նախագահին հանդես գալ Հայաստանի համար բավական վճռորոշ հայտարարություններով եւ նախաձեռնություններով: Անշուշտ, դրանց թվին պետք է դասել 2009թ. հոկտեմբերի 10-ին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման» մասին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը:
Իհարկե, այս շարքին պետք է դասել նաեւ ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային, իսկ այնուհետեւ նաեւ Եվրասիական տնտեսական միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին: Այս առնչությամբ հարկ է հատկապես նշել նաեւ ՀՀ նախագահի հայտարարության երկրորդ մասը, որտեղ նա հստակ հայտարարում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ համակողմանի հարաբերությունների հետագա զարգացման աշխատանքը շարունակելու մտադրության մասին: Ավելին, Սերժ Սարգսյանը Հայկական պետության անունից հայտնում է մեր երկրի պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ` նպատակ ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը չի պարունակի այնպիսի դրույթներ, որոնք անհամատեղելի կլինեն Հայաստանի այն պարտավորությունների հետ, որոնք ընդունվել են ըստ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանների: Անցած ժամանակը համոզիչ կերպով ցույց տվեց, որ երկրի նախագահի ընդունած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացած` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումն այլընտրանք չունի: Բավական է հիշել այն իրադարձությունները, որոնք վերջին երկու տարիներին, «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո տեղի են ունենում Ուկրաինայում: Այստեղ տեղին է հիշել նաեւ այն, ինչ գրված է «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի Ռիգայի հռչակագրում (2015թ., մայիսի 22): Համատեղ հռչակագրում ասված է. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են 2013թ. վիլնյուսյան գագաթաժողովից հետո ձեռնարկված քայլերը` ԵՄ-ի եւ նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջեւ տարբերակված երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնումը` ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»: Այստեղ պետք է հատուկ նշել` «ողջունում են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված ապագա համաձայնագրի շրջանակների ընդհանուր ըմբռնում» ձեւակերպումը: Չէ՞ որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի քաղաքականությունն այս հարցում ոչ մի փոփոխության չի ենթարկվել, իսկ ահա ԵՄ քաղաքականությունը սրբագրվել է, դարձել ավելի պրագմատիկ Հայաստանի Հանրապետության ազգային շահերը հաշվի առնելու հարցում: Կարծում ենք, որ ԵՄ քաղաքականության վրա ազդել են նաեւ ուկրաինական իրադարձությունները: Եվ այս առնչությամբ կուզենայի հիշեցնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովի նախօրեին: «Հայաստանն այս իրավիճակում ընտրել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միություն մտնելը եւ այսպիսով հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախաստորագրումից: Իհարկե, մենք ընդունում ենք այդ որոշումը: Միեւնույն ժամանակ, մենք ուղիներ ենք որոնում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ապագա համագործակցության համար: Այն չի ունենա համագործակցության հատուկ որակ, ինչպես Վրաստանի եւ Մոլդովայի պարագայում է, բայց Հայաստանը ԵՄ կարեւոր գործընկերն է հանդիսանում»: Երկու տարի անց` 2015թ. մայիսի 20-ին, «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողով մեկնելու նախօրեին ելույթ ունենալով Բունդեսթագում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Եվրամիությունը հաստատում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը` փնտրել զարգացման սեփական ուղիներ` միաժամանակ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ... Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ միասին, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ»:
Բնավ պատահական չէր, որ հատկապես նշեցի Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների (2009թ.) նախաստորագրման մեծ նշանակությունը: Հայաստանի քաղաքական ղեկավարության հենց այս բացառիկ կշռադատված քայլն աշխարհին ցույց տվեց պետական մտածողության բարձր մակարդակը Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում լարվածության ծայրահեղ աճի պայմաններում, որը նպատակ ուներ մեղմել լարվածությունը մեր տարածաշրջանում: Այս քայլը նորովի ընդգծեց Հայաստանի կառուցողական մոտեցումը մեր ազգի համար անգամ այնքան զգայուն հարցում, ինչպիսին է Թուրքիայի Հանրապետության` Օսմանյան կայսրության (որը 1915-1923թթ. իրականացրեց Հայոց ցեղասպանությունը) իրավահաջորդի հետ հարաբերությունների կարգավորումը: Թուրքիայի հետ, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Ավելի քան վստահ եմ, որ հենց Հայաստանի կառուցողական դիրքորոշումն է առաջացրել առաջադեմ համաշխարհային հանրության հարգանքն ու համակրանքը, որոնք դրսեւորվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի օրերին: Այստեղ դժվար է գերագնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը` արտասանված 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ: Հիշեցնենք, որ հովվապետն իր քարոզի գլխավոր մասը նվիրեց հայերի սպանություններին Օսմանյան Թուրքիայում: Ֆրանցիսկոս պապն այդ իրադարձություններն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանությունը նախորդեց այն սարսափներին, որոնք մարդկությանն սպասում էին հաջորդ հարյուրամյակում»,- ընդգծեց հովվապետը:
Սահմանադրական բարեփոխումներից թվում է, թե շեղվելուց հետո փորձենք պատկերացնել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծամասնություն չունենար Ազգային ժողովում: Մենք, իհարկե, հիանալի հիշում ենք, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված բնավ ոչ բոլոր քաղաքական ուժերն են, որ հիացմունքով ընդունեցին Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրումը, Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը: Չէ՞ որ եթե Ազգային ժողովը հավանություն չտար այդ հիրավի վճռորոշ որոշումներին, աշխարհի առաջատար երկրները հանձին Հայաստանի անհուսալի գործընկեր կտեսնեին: Էլ չեմ ասում հնարավոր աղետալի հետեւանքների մասին, որոնք կարող էին լինել իրադարձությունների այդօրինակ զարգացման պարագայում:
Պակաս վտանգավոր չէին լինի նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հետեւանքները: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ` այս ասելով: Հայաստանի նախագահը, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը քանիցս ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման անհրաժեշտությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակում: Նորություն չէ, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Եթե նման բան պատահեր, նախագահի, արտաքին գործերի նախարարության բազմամյա ջանքերը ջուրը կընկնեին, իսկ ադրբեջանական ղեկավարությունը կստանար երկար սպասված նվերը, այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտի լուծարումը, որը, փաստորեն, կնախաձեռնվեր հայկական կողմից: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նրանց նախագահների վերաբերմունքը մեր երկրի հանդեպ, որոնք հինգ անգամ հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններով եւ հռչակագրերով:
Եվ ահա նման բան կարող էր պատահել, եթե երկրի նախագահը չհենվեր ՀՀ ԱԺ մեծամասնության վրա:
Այժմ` ամենագլխավորի մասին: Առաջարկվող սահմանադրական բարեփոխումներն այն մասով, որտեղ սահմանված են նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի եւ կառավարության լիազորությունները, գրեթե անհնար են դարձնում այնպիսի իրավիճակը, երբ հնարավոր է խզում մեր պետության կարեւորագույն խնդիրների եւ նրա առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ մոտեցումներում: Թե ինչ մեխանիզմների եւ լծակների միջոցով է լուծվում Հայոց պետության կայունության ապահովման այս բացառիկ կարեւոր խնդիրը` Սահմանադրական իրավունքի մասնագետ գիտնականներին ուղղված հարց է: Կցանկանայի գոհունակությամբ նշել նրանց բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, այն մասին, որ գերակշռել է պետական մոտեցումը ՀՀ Սահմանադրության` ապագային միտված տեքստը մշակելիս: Խոսքը, իհարկե, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի բոլոր անդամներին է վերաբերում:
Իմ հնչեցրած գնահատականների հաստատումը ցանկացած անաչառ քաղաքական գործիչ, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ Սահմանադրական իրավունքի մասնագետ կարող է տեսնել եւ լսել` դիտելով Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի տեսագրությունը, որն արվել է ս.թ. հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր
Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն»
կուսակցության եւ «Հյուսիսային
հեռանկար» հասարակական
կազմակերպության նախագահ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված