Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ, ՔԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲՈԼՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՄԵԿ ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ, ՔԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԲՈԼՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆ»

 

Դեռ նոր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստի» թերթին տվել իր խայտառակ, հակահայկական հարցազրույցը, բայց հիմա կրկին Հայաստանում է, ու դեռ ոչ ոք նրան լխկած պոմիդորներով չի դիմավորել: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման համար պետք է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն տարածաշրջանում, եւ նշել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին` համալիր կարգավորման շրջանակներում: Իսկ մինչ մեր իսկ հողում Ուորլիքը օկուպացված տարածք է փնտրում, այս օրերին Երեւանում է գտնվում նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով ժամանել է մեր հայրենիք, կարծես թե, սահմանադրական բարեփոխումներում մի վրիպակ գտնելու հույսով: Արտասահմանյան այս երկու գործիչների ամառային այցի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


«ՈՐՈՇ ՈՒԺԵՐ ԴԵՄ ՉԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԻ»


–Պարոն Հարությունյան, Ջ. Ուորլիքն իր հայտնի սկանդալային հարցազրույցից հետո իր ամերիկյան լայն ժպիտով կրկին հայտնվել է Հայաստանում: Ինչպե՞ս կգնահատեք վերջինիս կողմից արված հայտարարությունն ու համապատասխան արձագանքները:
– Ինձ թվում է` արձագանքը բավական զուսպ եւ արժանավայել էր նրա հայտարարություններին: Ակնհայտ է, որ այսօր, ինչ-ինչ պատճառներով, որը մի փոքր ավելի երկար մեկնաբանումների կարիք ունի, որոշ ուժեր դեմ չեն,  որպեսզի Հարավային Կովկասում նույնպես լարվածությունն աճի: Բայց ինձ թվում է` այստեղ կան ավելի լուրջ ուժեր, որոնք թույլ չեն տա նման զարգացումներ: Եվ ես համոզված եմ, որ դրանք, ուղղակի, փորձեր են ցրելու  առանց այն էլ սուր իրադրությունը: Բայց կարծում եմ` այդ փորձերն ապարդյուն են անցնելու: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատերը մեղադրում էին որոշ երկրների, որոնք ասում էին` Իսրայելը գոյություն չի ունենալու, ոչնչացնելու ենք այդ երկիրը: Բայց հիմա Ադրբեջանի նախագահը նույնպիսի հայտարարություններ է անում ու ասում է, թե գոյություն չի ունենալու Հայաստան երկիրը: Այնպես որ, գուցե արժե, որ միջազգային կազմակերպություններն ու նույն Ուորլիքը ուշադրություն դարձնեն նման ծայրահեղական խիստ արտահայտությունների վրա, որոնք թույլ են տալիս ադրբեջանական իշխանությունները:

«ՇԱՏ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ»


–Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ կարեւոր հարցերում նույն միջազգային կազմակերպությունները աչք են փակում: Մինչդեռ, չգիտես ինչու, հնարավոր առիթի դեպքում շահարկվում է Արցախյան հիմնախնդիրը:
– Այստեղ հիմնական ուղղվածությունը Հայաստանի հանդեպ ոչ թե անգամ բուն Հայաստանն է, այլ մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումներն են: Ինչպես նաեւ Հայաստանի, կարելի է ասել, նաեւ քաղաքական համոզմունքներն են, թե ինչպես պետք է լուծվեն խնդիրներն ընդհանրապես: Դժվար է այս ամենի մասին խոսել` առանց հաշվի առնելու, որ բազմաբեւեռության ձեւավորման շատ հիվանդագին գործընթաց է ամբողջ աշխարհում: Եվ դրան շատ խանդոտ են վերաբերվում նախկին, այսպես ասած, ամենահզոր կայսրությունները, որոնք այսօր կորցնում են իրենց ազդեցությունը: Բայց եւ այնպես, որքան էլ այդ նրանց համար ցավալի գործընթաց է, պետք է համաձայնեն, որ գործընթացն օբյեկտիվ բնույթ է կրում:
– Այս համատեքստում Արցախյան հիմնախնդրի լուծման ինչպիսի՞ ավարտ եք տեսնում:
– Մի քիչ դժվար է խոսել ավարտի մասին, համենայնդեպս` տեսանելի ապագայում: Սա բարդ գործընթաց է` ե՛ւ գլոբալ, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ լոկալ մեր երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների առումով: Ինձ մոտ տպավորություն է, որ Արցախյան խնդիրը լուծվելու է մեկ այլ ձեւաչափով, քան ներկայումս բոլորը ենթադրում են:

«ԿԼԻՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ»


–Այս օրերին Հայաստանում է նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, ով արդեն իսկ հասցրել է խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Կգերադասեի չմեկնաբանել, որովհետեւ առկա խնդիրներն իսկապես բարդ են:
– Իսկ ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը սահմանադրական բարեփոխումների հարցում:
– Այս խնդրին նույնպես չէի ցանկանա անդրադառնալ կամ մեկնաբանել, որովհետեւ կարծում եմ` ներկա փուլում գլխավորը ոչ թե անգամ համակարգն է, այլ այն անձնավորությունը, որը ղեկավարում է եւ` ընդամենը: Կարծում եմ` կախված այդ անձի հատկանիշներից, կլինի այն, ինչ որ ցանկանում ենք բոլորս: Համենայնդեպս, բոլոր գործընթացներին ես օպտիմիստորեն եմ մոտենում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված