ՊՆ ԽՈՍՆԱԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16ՊՆ ԽՈՍՆԱԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ»
Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն իտալական ընկերությունից լրտեսական համակարգեր է գաղտնի գնել: Դրանցով հնարավոր է համակարգիչների և սմարթոնների վրա գաղտնի հարձակումներ իրականացնել:
«Իրավունքը» պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզեց` արդյոք սա չի մտահոգում նախարարությանը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկել գաղտնի հարձակումներից պաշտպանվելու համար: «Սա պատերազմի ատրիբուտներից, ռազմի դաշտերից մեկն է, որտեղ հակամարտությունը չի դադարում: Հակառակորդի ամեն մի ձեռքբերում մեզ մտահոգում է, սակայն ամեն մի հարցում մենք ունենք մեր հակազդեցության պլանները, որոնք հրապարակման ենթակա չէ»,- պարզաբանեց մամլո խոսնակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk