Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

Զարմացած

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուքը» խոշորագույն սոցիալական ցանց է, քանզի ընդգրկում է գործնականում ամբողջ աշխարհը: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ այդ հսկայի սեփականատերերն այնքան մանրախնդիր են, որ նույնիսկ մեր ամենավերջին չարչին նրանց ի վիճակի չէ գերազանցել: Այսպես, հայտնի սկանդալային հեռուստալրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԵԼՅՈՎԸ հենց որ փորձեց «Ֆեյսբուքում» էջ ունենալ, նրա էջն ապրեց ընդամենը 3-4 ժամ: Հասկանալի է, որ Կիսելյովն Արեւմուտքի աչքի գրողն է, բայց զարմանալի է, մի՞թե մարդկանց շփման համար նախատեսված սոցցանցը սեփական իսկ կանոններին հակառակ` քաղաքական դրդապատճառներով պետք է որեւէ մեկին թույլ տա կամ չտա էջ ունենալ: Չնայած, ինչու ենք զարմանում` ավելի վաղ Պուշկինի ստեղծագործությունների սիրահարները հայտնաբերեցին, որ իրենց էջերը շատ արագ արգելափակվում են, քանզի Պուշկինի ստեղծագործություններում օգտագործվում է... «խախոլ» բառը:


Այն, որ բանկային կապիտալը բավականին հաճախ ունենում է զարմանալիորեն հենց Արեւմուտքի մոտեցումներին համընկնող քաղաքական ճաշակ, կարծես թե հաստատում է «ԱՄԵՐԻԱ» բանկը: Ահա ինչ տարօրինակ խտրականության մասին հաղորդագրություն է տարածել Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը. «Դեռեւս մոտ երկու ամիս առաջ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քաղաքացիական շտաբ»-ի հետ համատեղ,  հաշվեհամարներ էր բացել «Ամերիա» բանկում` կուսակցության բնականոն գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով կամավոր անհատական նվիրատվությունների փոխանցումները www.alyans.am կայքում online ինտերնետային համակարգով իրականացնելու համար: Մինչ օրս այդ համակարգը ներդրված չէ, մինչդեռ պայմանագիրը նշված բանկի հետ կնքվել էր` միմիայն այդ համակարգը ներդնելու պայմանով: Միեւնույն ժամանակ, բանկի ներկայացուցիչները բանավոր մերժել են գործարքի իրականացումը` հրաժարվելով տալ գրավոր պատասխան: Սա ուղղակիորեն խոչընդոտում է կուսակցության բնականոն գործունեությունը եւ մեր կողմից որակվում որպես քաղաքական խտրականություն: Իսկ ամենատարօրինակը այս պատմության մեջ այն է, որ նույն «Ամերիա» բանկը այդ նույն վճարային համակարգը վաղուց եւեթ ներդրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կայքում»: Դե, ինչ ասես, հետաքրքիր է, ԿԲ-ն ուշադրություն կդարձնի՞, որ բանկերից մեկի համար Նիկոլ Փաշինյանը պուպուշ է, իսկ Տիգրան Ուրիխանյանը` «քըխ», թեեւ երկուսի կուսակցությունների փողերն էլ, կարծես թե, նույն գույնը, համն ու հոտը պետք է ունենան:
Չմեռանք նոր աղանդ էլ տեսանք` Օբամայի վկաներ: Առայժմ այն ներկայացված է ադրբեջանական կայքերի կամավոր թղթակից դարձած կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՈՎ: Օբամային անչափ գովաբանելուց հետո նա շարադրում է սեփական ակնկալիքները ԱՄՆ նախագահից, եւ, եթե դուք կարծում եք, որ սպասում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա չարաչար սխալվում եք. «Նրա խոստումներից չիրականացված մնաց միայն մեկը` Պուծինի վերաբերյալ: Ամիսներ առաջ նա ախտորոշեց, որ Ռուսաստանն այլեւս ոչ թե գերտերություն է, այլ ընդամենը տարածաշրջանային խոշոր պետություն, իսկ ռուսական տնտեսությունը ավերակների է վերածված: Սա զուտ Պուծինին ջղաձգելու համար ասված խոսքեր չէին` սա լուրջ քաղաքական եւ անգամ քաղաքակրթական ախտորոշում էր, որին հետեւեցին միջազգային պատժամիջոցները, ռուս ղեկավարի հեռացումը բոլոր համաշխարհային բարձր ատյաններից, Ռուսաստանի մեկուսացումն ու աշխարհաքաղաքական պարտությունը»: Դե, ինչ ասես, սա արդեն կլինիկա է: Ուստիեւ, Խզմալյանի «գոհարները» ընթերցելուց առաջ շտապ ճարեք զով նկուղ կամ քարանձավ, ձեզ հետ վերցրեք մի շիշ օղի եւ խորտիկներ ու նոր կարդացեք: Այլապես չեք մարսի:
Իսկ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ կարծիքը նոր Սահմանադրության մասին մեր երիտասարդ ընթերցողներին խորհուրդ կտանք հանկարծ ցույց չտալ բրեժնեւյան ժամանակները լավով հիշող մեծահասակներին: Թե չէ, խեղճ Մարտիրոսյանին սեփական կուսակիցները կհոշոտեն` սահմանադրական բարեփոխումների օգտին շատ արդյունավետ քարոզելու համար. «Բրեժնեւյան ժամանակի սահմանադրություն է: Ամբողջապես միակուսակցական համակարգի եւ մեկ մարդու համար նախատեսված սահմանադրություն է, ժողովրդավարական առաջընթացի, որեւէ պետական արդյունավետ կառավարման, ժողովրդի հոգսերին ուղղված քայլ չտեսա այս փաստաթղթում»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված