ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Արխիվ 12-16ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
17.07.2015թ. ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ նախագահության նիստ, որը վարեց ՍԻՄ նախագահ Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
Տեղեկատվություն ներկայացվեց ՀՀԿ խորհրդի նախօրեի նիստից, որը նվիրված էր Սահմանադրական բարեփոխումներին: Նախագահությունը հանձնարարեց նախագահության անդամներին եւ մարզային կառույցների ղեկավարներին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կազմակերպել քննարկումներ եւ մինչեւ ս.թ. հուլիսի 29-ը առաջարկներ ներկայացնել ՍԻՄ Մարդու իրավունքների հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Թ. Աբգարյանին հանձնարարվեց համակարգել առաջարկները եւ ներկայացնել նախագահության նիստին: Որոշվեց նաեւ ստեղծել Սահմանադրության բարեփոխումների քարոզչական հանձնախումբ` ՍԻՄ փոխնախագահ Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ:
Քննարկվեց նաեւ երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպման ոլորտում առկա թերությունների հարցը: Բանն այն է, որ երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպման հարցերով զբաղվում են տարբեր աղանդներ կամ անպատասխանատու ինչ-որ կազմակերպություններ: Հանձնարարվեց ուսումնասիրել Հիմնադրամների մասին օրենքը եւ ներկայացնել առաջարկներ:
ՍԻՄ լրատվական ծառայություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk