Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ԽՈՍԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Արխիվ 12-16

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՉԻ ԽՈՍԻ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ

 

Այս օրերին, երբ նույն ակտիվությամբ շարունակվում է  մամուլում խոսակցություններ պտտվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի համատեղ կուսակցություն ստեղծելու լուրերը, համառորեն շարունակում են լռել ինչպես վերոնշյալ պատգամավորները, այնպես էլ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այս անգամ կապ հաստատել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ, ով դեռ մեր հարցերը չլսած` ասաց.


– Ես բավականին ժամանակ առաջ հայտարարել եմ, որ  Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալու արդիական հարցերի վերաբերյալ եւ իր տեսակետները հայտնելու է, ոչ մի նոր բան ասելու չունեմ:
– Իսկ գոնե կհերքե՞ք կամ հաստատե՞ք Օսկանյան-Վահե Հովհաննիսյան ձեւաչափով նոր կուսակցություն հիմնելու հարցում ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը:
– Չեմ ուզում հիմա մեկնաբանություն տալ:
– Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Դուք եք, կուղղորդե՞ք, թե այս հարցերով ում դիմեմ:
– Ամեն ինչ հասկանում եմ, բայց այս հարցերը թող մնան օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:
– Փաստորեն, ՀՀ երկրորդ նախագահը արձակուրդային շրջանո՞ւմ է:
– Այո, արձակուրդում է, արտասահմանում է գտնվում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ