Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ. ՔԱՂԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ՓՈԽՎԵԼ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ. ՔԱՂԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ՓՈԽՎԵԼ

 

Ամառը մի տեսակ շատ ակտիվ եւ դինամիկ է արձակուրդային սեզոնի համար: Պակաս չկա ո՛չ ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական իրադարձությունների: Բայց, խոշոր հաշվով, «դուրսը» եւ «ներսը» նաեւ կապակցված են: Ի վերջո, Երեւան ժամանած ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպեց վաղուց արդեն «աշխարհի հզորի» երես չտեսած մեր ընդդիմադիրների հետ:

«ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» ԲՈՂՈՔԻ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏՃԱՌ
Սահմանադրական փոփոխությունների նախագածի առաջին 7 գլուխը ներկայացնելուն հետեւեց բավականին ուշագրավ իրադարձություն` ՀՀ նախագահի խոսնակի փոփոխություն: Բանակի պահեստազորի սպա, PR-ի մասնագետ Արման Սաղաթելյանին փոխարինեց պետանվտանգության գործող սպա Վլադիմիր Հակոբյանը: Այսինքն` կարելի է ենթադրել, որ այժմ եւ Բաղրամյան 26-ի ու լրատվական դաշտի փոխհաղորդակցության միջեւ խնդրի փոփոխություն կա: Դատելով նոր խոսնակի պաշտոնական կենսագրության սուղ տողերից` նա նաեւ տեղեկատվական անվտանգության եւ, միգուցե, տեղեկատվական էլեկտրոնային հետախուզության մասնագետ է: Այսինքն` աշխատանք է տարվելու ոչ միայն հրապարակային տեղեկատվական հոսքերի հետ, այլեւ ՀՀ նախագահը շատ օպերատիվ տեղեկացվելու է եւ տեղեկատվական մարտահրավերներին:
Չէ որ աշխարհը մեր շուրջ շատ արագ փոխվում է, ու միաժամանակ երկրի ներսում Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացվում է կառավարման համակարգի փոփոխություն, որը կարելի է անվանել խորհրդարանական կառավարում` կայուն մեծամասնության երաշխիքներով:
Ինչ արձագանք ենք տեսնում դրան ընդդիմադիր դաշտում: Մի կողմից` ընդդիմադիրները առաջին դեմքերի մակարդակով (բացառությամբ թերեւս գլխանց դեմ արտահայտած Լեւոն Ակոպիչի եւ Քոչարյանական կարծիքի արտահայտիչ Վարդան Սիվիլիթասիչի) չեն շտապում դիրքորոշում հայտնել, մյուս կողմից` նախագծի դեմ սանձազերծվել է ամենակատաղի եւ միջոցների որեւէ խտրություն չճանաչող քարոզչական պատերազմը ԶԼՄ-ներում, «Ֆեյսբուքում» եւ 2-րդ, 3-րդ, 4-րդ պլանի քաղգործիչների շուրթերով: Հասել է նույնիսկ կուրիոզների` եվրոպասերները հայտարարել են, թե նախագծում կա «անպատիժ սպանությունների իրավունք» նախատեսող հոդված, մինչդեռ այդ «սկանդալային» հոդվածը ուղղակի արտադրություն է Եվրոպական կոնվենցիայից: Դե ինչ, եթե այդպես շարունակվի, մեր եվրոպամետները քայլ առ քայլ կհաջողացնեն «քըխ» ասել ամբողջ Եվրոպական կոնվենցիային...
Հիմա ինչո՞ւ է տեղի ունենում այդպիսի կատաղի տեղեկատվական գրոհ` ընդդեմ կառավարման համակարգի փոփոխման: Անշուշտ, այդտեղ առկա է եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական եւ կլանային քաղաքական շահի գործոնը, քանզի միահեծան նախագահ դառնալու ճանապարհը փակվում է:

Բայց կա եւ մեկ այլ գործոն, որը մղում է իրենց ծրագրերում 100 տոկոս համամասնական ընտրակարգ եւ նախագահական իշխանության սահմանափակում նախատեսած կուսակցություններին «տակից» ամեն կերպ վատաբանել փոփոխությունը, իսկ պաշտոնապես գրավել սպասողական դիրք: Դա փոփոխությունների վախն է: Բոլորն ուզում են փոփոխություն, բայց ոչ ոք չի ուզում ինքը փոխվել: Ընդդիմադիրներին մի տեսակ հարմարավետ է միակ բանուգործը համարել իշխանություններին հայհոյելը, բայց առանց կոնկրետ առաջարկներ ներկայացնելու եւ կոնկրետ գործ անելու: Դա շատ հարմար է` խոսքով «անհաշտ պայքար» մղել «հանցավոր վարչախմբի» դեմ, դրանով ապահովել ԱԺ մանդատներ եւ այլ բարիքներ, երբեմն չխորշելով եւ նույն «հանցավոր վարչախմբի» հետ ստվերային գործարքներից:
Իսկ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական ռեֆորմով արդեն ընդդիմության վրա շատ կոնկրետ գործառույթներ են դրվում` կրել ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների մի մասի նախագահների պատասխանատվությունը, իսկ ընդամենը քվեների 1/4-ով քննիչ հանձնաժողովներ ստեղծելու դեպքում գլխավոր այդ հանձնաժողովները: Բացի այդ, ընտրական գործընթացի ցանկացած մասնակից պարտավորեցվում է գլխանց ներկայացնել վարչապետի թեկնածու եւ կառավարության ծրագիր: Այսինքն` լինես իշխանական, ընդդիմադիր, «այլընտրանքային», թե եսիմ ինչ ալաֆրանգիական, պիտի գործ անես եւ պատասխանատվություն ստանձնես, այլ ոչ թե քաղաքական պորտաբույծի պես վայելես ընտրազանգվածի այս կամ այն հատվածի համակրանքի պտուղները: Չեն ուզում ե՛ւ իրենք` գործիչները, ե՛ւ կուսակցությունները: Ու դա վերաբերում է ոչ միայն  ընդդիմադիրներին, իշխանական ճամբարում էլ քիչ չեն նրանք, ովքեր ամենեւին չեն ուզում փոխվել:
Իսկ սահմանադրական բարեփոխումը բոլորին կանգնեցնում է փաստի առաջ, որ ուզած-չուզած պետք է փոխվեն: Չէ որ աշունը բացվելու է հենց Սահմանադրության խորհրդարանական քննարկումներով:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Լավ արձակուրդ է, չէ` նույն օրը Երեւան են գալիս ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ե՛ւ ԵԽ նախագահ Տուսկը:
Արցախյան հիմնախնդրի պարագայում ՀՀ նախագահը ոչ միայն հստակ ներկայացնում է Հայաստանն ու Ադրբեջանը հավասարեցնելու անթույլատրելիությունը, այլեւ նշում, որ Հայաստանը պատրաստ է «ողջամիտ փոխզիջումների»: Իսկ թե կողմերի ռեալ խնդիրներն ինչպիսին են, բավականին  պարզ տեքստով իր ասուլիսին ներկայացրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Իսկ էությունը հետեւյալն է` պատերազմը պետք չէ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին, բայց Ադրբեջանը չի գնում զիջումների եւ էներգակիր կարիքներ ունեցող Արեւմուտքին փորձում շանտաժի ենթարկել պատերազմի սպառնալիքով: Համանախագահ երեք երկրների պաշտոնական մոտեցումները խնդրին նույնն են, սակայն նրանց շահերն են հակադիր, եւ առկա է մրցակցություն, թե ում խաղաղապահ զորքը պետք է մուտք գործի: Այսինքն` ով պետք է լրացուցիչ աշխարհաքաղաքական առավելություններ ստանա Հարավային Կովկասում: Արդյունքում մնում է ստատուս-քվոն, իսկ խաղաղության (ավելի ճիշտ` զինադադարի) լավագույն երաշխավորը մնում է հայոց բանակը:
Իսկ ինչ վերաբերում է Դոնալդ Տուսկի այցին եւ ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին, ապա եվրոպացիք խոստովանում են, որ ուզած-չուզած հաշտվել են մեր երկրի` ԵՏՄ անդամ լինելու հետ: Ըստ Տուսկի. «Հայաստանը որոշել է չօգտագործել Եվրոպական միության առաջարկած Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ` Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը: Դա ընտրություն է, որը Եվրոպական միությունը լիովին հարգում է: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները` աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար միջավայրի բարելավման ներդրումների ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով, մեկ խոսքով` բարեփոխումների ընդգրկուն օրակարգով: Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը եւ այս համաձայնագրով նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները»: Իսկ ըստ Սերժ Սարգսյանի. «Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով», եւ «Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ: Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը»: ՀՀ նախագահը նշեց նաեւ. «Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»:
Այսինքն` լինելով հանադերձ ԵՏՄ-ում, մեր երկիրը չի մտնում հակամարտության մեջ Եվրոպայի հետ, այլ որոշակի հարաբերություններ պահպանվում եւ զարգանում են: Խոշոր հաշվով, արտաքին քաղաքականությունում տարբերակումներն ու լրացուցիչ ուղղությունների առկայությունը նաեւ երաշխիք են, որ եթե հանկարծ մոլորակը ցնցեն աշխարհաքաղաքական մեծ ցնցումները, մենք կունենանք կենսունակության բավարար պաշար:
Ինչեւէ, քաղաքական առումով ամառը բոլորովին էլ արձակուրդային չի ստացվում: Սակայն ցնցումների հոտ էլ չի գալիս:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված