ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ. «ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԻ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է»
Արխիվ 12-16ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ. «ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԻ ԵՎ ԹՈՒՐՔԻ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է»
Վերջին օրերին արցախաադրբեջանական սահմանում փոքր-ինչ լարված իրավիճակ է: «Իրավունքը» խնդրի մասին մի քանի հարց ուղղեց հետախույզ Վովա Վարդանովին:
- Պրն Վարդանով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին: Ամերիկացի համանախագահի այս հայտարարության պատճառով չի լարվել իրավիճակը սահմանում վերջին օրերին:
- Չեմ կարծում:Ավելի շուտ Ուորլիքն այդ հայտարարությամբ ռուսներին էր ինչ-որ բան հասկացնում: Հավանաբար, ռուս-թուրքական ջերմացմանն ի պատասխան ձիով քայլ անել:
- Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունն արդյոք շանտաժ չէ միջազգային հանրությանը: Խոսքը վերաբերում է միջազգային այլ կառույցներին չանդամակցելուն եւ ԵԽ-ից սպասումներ չունենալուն:
- Դա շանտաժ չէ, այլ ռուսի եւ թուրքի մտերմանալու պահը: Կարծես Բաքուն ակտիվացել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում: Ամերիկացին էլ փորձում է նման բաների դեմն առնել:
- Իրանի եւ «վեցնյակի» համաձայնությունից հայ որոշ փորձագետներ ակնկալիքներ ունեն: Ըստ Ձեզ` ի՞նչ կշահի Հայաստանն այս համաձայնագրից:
Մենք կարող էինք դիվիդենտներ քաղել այն ժամանակ, երբ Իրանի հանդեպ պատժամիջոցներ էին կիրառվում, երբ ամբողջ աշխարհն Ամերիկայի խնդրանքով մատ էր թափ տալիս Իրանի վրա: Կարող էինք միջանցք դառնալ Իրանի համար եւ բոլոր առեւտրային գործարքները Հայաստանով անցնեին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
