Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՐԴՅՈՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԿՐԿՆՎԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԿՐԿՆՎԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Հետախույզ Վովա Վարդանովը, Ղարաբաղի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ, Յուրա Միքայելյանը, միության անդամ, միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը  լրագրողների հետ զրույցում  անդրադարձան  հուլիսի18-19-ին արցախաադրբեջանական սահմանում եղած լարվածությանը:

Վովա Վարդանովի խոսքով`ազերիները հերթական անգամ ծեծ կերան հայ զինվորներից, քանի որ  Ադրբեջանի պաշտպանության նախարար  հիմար Զաքիր Հասանովը, ով, ըստ  հետխույզի, աշխատում է  հայերի օգտին, հիմար հայտարարություն էր արել: «Դժբախտ  դեպք էր տեղի ունեցել  օրեր առաջ Տավուշի հարակից տարածքներում. երեք երեխա պայթուցիկով խաղալիս դարձել էին հաշմանդամ:  Էդ հիմարը, կներեք արտահայտությանս համար, հայտարարեց` հայերն  են արել: Այդ լարվածությունը դրա արդյունքն է»,- ասաց հետախույզը:

Մյուս  բանախոսները` Յուրա Միքայելյանը, Արագած Մկրտչյանն էլ ասացին, որ եթե աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, պատրաստ են նորից ոտքի կանգնել:

Վովա Վարդանովի խոսքով` ցանկալի է, որ   մեր բանակը տեխնիկապես ավելի լավ զինվի, ընդ որում` ոչ միայն «Իսկանդեր-Մ»-ով:

«Իրավունքի» հարցին` արդյոք կկրկնվեն  նախորդ տարվա օգոստոսի լարված իրավիճակը,  հետախույզի խոսքով` պատերազմը դեռ չի ավարտվել:


Մանրամասները`տեսանյութում:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ