Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ ՉԿԱՐ»
Արխիվ 12-16Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ ՉԿԱՐ»
Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանի ձևավորման հիմքը Գյումրու գեղարվեստական հուշարձանների առատություն է: Թանգարանը ծավալել է ակտիվ գործունեություն`վերկանգնելով ժամանակին տարբեր վայրերից դուրս բերված քանդակները: Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքով`պատմականորեն Գյումրու գեղարվեստական հուշարձանները միշտ էլ շատ են եղել: Այժմ էլ կան դրանց պահպանված եւ ամբողջական հուշարձանային խմբեր, ինչը վկայում են քաղաքային գերեզմանոցները , աղբյուր հուշարձանները եւ դեկորատիվ արվեստի դրսևորումները .«Պատահական չէ , որ քաղաքային գերեզմանատները եւ Սուրբ, Ամենափրկիչ եկեղեցին, որպես պատմամշակութային գեղարվեստական հուշարձաններ հայտնվել են մեր հոգածության ներքո ՝ մեր նպատակներից բխող գործառյութներով: Հետերկրաշարժյան ժամանակահատվածում ՝ թաղային , անհատական ձեռնարկներով բազմաթիվ հուշարձաններ կանգնեցվեցին , որոնք դուրս մնալով քաղաքաշինական կազմակերպվածությունից ստացան թաղային . խմբային կարևորություն եւ արժեք»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ա. Գեւորգյանը եւ հավելեց, որ այդ նախաձեռնողականությունից հետ չեն մնացել նաեւ Գյումրու համայնքապետարանը, որի արդյունքում քաղաքում տեղադրվլ են բազմաթիվ արձաններ եւ արձանախմբեր.«Այս ամենի մեջ ուշագրավ է այն հանգամանքը , որ խորհրդային տարիներին անգամ գեղարվեստական հուշարձանների տեղադրման կարգ չի եղել՝ ինչով պայմանավորված ցանկացած քաղաքում կամ բնակավայրում քանդակների տեղադրումն իրականացվել է մրցույթներով եւ ուղեկցվել անհատական ընտրությամբ :Պարկ- թանգարանը մոտ կես տարի ուսումնասիրել է եւ գեղարվեստական հուշարձանների տեղադրման երեւէ կարգ կամ չի հայտնաբերել Հայաստանում: Հետանկախության տարիներին եւս այդպիսի կարգ , հիմք, օրենք որևէ բնակավայրի կամ կառույցի կողմից չի առաջարկվել ՝ ինչը իր հերթին թույլ է տվել գեղարվեստական հուշարձանների տեղադրումն իրականացնել անհատական մոտեցմամբ եւ որոշումներով»,-ընդգծեց Արթուր Գեւորգյանը: Ըստ նրա`Քանդակագործության Ազգային պարկ – թանգարանն արդեն հանրության քննարկմանը ներկայացրել է համայնքներում գեղարվեստական հուշարձանների տեղադրման առաջարկի կարգ , որը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարությանն մասնագիտական խմբի քննարկմանը եւ առաջարկվել Գյումրու համայնքապետարանին: Բացի այդ, թանգարանի կողմից պարբերաբար աշխատանք է տարվում քանդակները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու, կենտրոնն առավել կազմակերպելու ուղղություններով, որի արդյունքում թանգարանի տնօրենը հույս ունի , որ այդ հարթակում կկատարվեն հիմնավոր փոփոխություններ. «Իհարկե կան գեղավեստական հուշարձան տեղադրելու , տեղափոխելու կամ ապամոնտաժելու կարգ ու հիմք ունենալու եւ կիրառելու խնդիրներ , սակայն կարծում ենք , որ ժամանակի ընթացքում պարկ- թանգարանը կունենա այս բոլոր խնդիրների լուծումները եւ կներկայացնի հասարակական լայն շերտերի քննարկմանը»,-եզրափակեց թանգարանի տնօրենը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk