ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՍԵՎԱՄՈՐԹ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
Արխիվ 12-16
ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՍԵՎԱՄՈՐԹ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
Իսպանիայի հավաքականի եւ պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Սանտոս Մարկեսը AS-ի հետ զրույցում դարձյալ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ նրա ֆուտբոլիստներին հիմնական կազմից կամ ընդհանրապես Արքայական ակումբից դուրս թողնելու քաղաքականության մասին: Մարկեսը մասնավորապես նշել է. «Ֆլորենտինո Պերեսը ռասիստ չէ, սակայն սեւամորթ խաղացողների չի սիրում։ Ես պայքարում էի նրա հետ Սամուել Էտո՝Օ-ի համար։ Նա Ֆիգուի նման «Գալակտիկոսի» խաղացող էր, բայց դուրս մնաց թիմից մաշկի գույնի պատճառով։ «Ռեալի» ամբողջ կազմը գիտի, որ Պերեսն աջակցում է Բեյլին։ Անչելոտիի եւ Պերեսի միակ անհամաձայնությունը վերաբերում էր Բեյլին: Պերեսը նրան համարում է լավագույնն աշխարհում եւ պահանջում, որ նրան տան այն դիրքը, որը ցանկանում է: Կարիմ Բենզեման նույնպես օգտվում է Պերեսի բարեհաճությունից։ Այդպես Պերեսը դուրս թողեց Իգուաինին, Դի Մարիային… Նրանցից ոչ ոք վատը չէր»:
Հիշեցնենք, որ Սանտոս Մարկեսի հաճախորդը՝ Իկեր Կասիլյասը հեռացավ «Ռեալից», ու թեեւ Արքայական ակումբի նախագահը շարունակում է պնդել, որ կցանկանար թիմում տեսնել Իկերին, գործակալն այն կարծիքին է, որ ողջ կարիերան սերուցքայինների կազմում անցկացրած Իկեր Կասիլյասը չէր ցանականում լքել թիմը, բայց այդ որոշմանն է եկել Պերեսի ճնշումների արդյունքում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk