Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՍՐՏՆԵՂՈՒՄ Է ԿԱՍԻԼՅԱՍԻ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Արխիվ 12-16

 

ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՍՐՏՆԵՂՈՒՄ Է ԿԱՍԻԼՅԱՍԻ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՏՃԱՌՈՎ


 

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անընդունելի է համարում փաստը, որ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը համալրելով «Պորտուի» կազմը, տարեկան վաստակելու է 2,5 մլն եվրո: «The Guardian»-ին տված հարցազրույցում Մոուրինյոն նշել է.«Անընդունելի եմ համարում, որ «Պորտուն» դարպասապահին վճարում է 2,5 մլն եվրո: Ակումբն արդեն 20 մլն եվրո է ծախսել Ժանելի Իմբուլայի տրանսֆերը գնելու համար, իսկ այժմ պատրաստվում է այդքան գումար վճարել դարպասապահին: Չի կարելի նման գումարներ վատնել ֆուտբոլի վրա։ Կարծում եմ՝ տրանսֆերային շուկան չափազանց ուրճացված է։ Պորտուգալիան տնտեսապես լավ վիճակում չէ, երկրում կրճատվում են աշխատավարձերը, թոշակները, ավելանում են հարկերը, իսկ ֆուտբոլը կարծես գոյություն ունի այդ խնդիրներից դուրս»:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ