ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԷՐԴՈՂԱՆԻ «ՍԵՆՍԱՑԻՈՆ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՆԱԵՎ ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է»
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԱԳԵՏ. «ԷՐԴՈՂԱՆԻ «ՍԵՆՍԱՑԻՈՆ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՆԱԵՎ ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է»
Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական մառազմատիկ հայտարարություն է արել: Նրա խոսքով` Լուսնի վրա առաջին մարդը ոչ թե Նիկ Ամստրոնգն է, այլ Լագարի Հասան Չելեբին: Էրդողանի այս մառազմատիկ ու ոչ ադեկվատ հայտարարությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի իրավիճակի վրա, պարզեց «Իրավունքը» թուրքագետ Լեւոն Հովսեփյանից: «Էրդողանի նման «սենսացիոն» բացահայտումները նորություն չեն: Սրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Ամերիկա մայրացամաքը հայտնաբերել են թուրքերը: Այս հայտարարությունը Էրդողանի ոչ հավասարակշիռ ու էմոցիոնալ ֆոնի դրսեւորում է: Սա նաեւ թերարժեքության բարդույթ է: Սրանով հոգեբանները պետք է զբաղվեն: Նման հայտարարություններն ուղղակի զավեշտ են»,- ասաց թուրքագետը:
Էրդողանի այս պահվածքը, ըստ վերլուծաբանի, անդրադառնում է Թուրքիայի պետական քաղաքականության վրա. «Դրա դրսեւորումները եղել են Կիպրոսի հարցում, Իսրայելի հետ հարաբերություններում, անգամ սիրիական հարցում»:
Լեւոն Հովսեփյանի խոսքով` կարելի է ենթադրել, որ Էրդողանի հաջորդ «սենսացիոն» հայտարարությունը կլինի հետեւյալը. «Չի բացառվում` գիտական ու «հանճարեղ» պրպտումներից հետո Էրդողանը հայտարարի, որ առաջին գիրը թյուրքերն են ունեցել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk