ԶԵՊ ԲԼԱՏԵՐԻ ՎՐԱ ԹՂԹԱԴՐԱՄԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ.ԱՍՈՒԼԻՍԸ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է(տեսանյութ)
Արխիվ 12-16
ԶԵՊ ԲԼԱՏԵՐԻ ՎՐԱ ԹՂԹԱԴՐԱՄԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ.ԱՍՈՒԼԻՍԸ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է(տեսանյութ)
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի մամուլի ասուլիսն ընդհատվել է, քանի որ բրիտանացի դերասան Լի Նելսոնը ասուլիսի սկզբում մոտեցել է Բլատերին եւ թղթադրամեր նետել նրա վրա: Հիշեցնենք, որ 1998-ից ՖԻՖԱ-ն գլխավորող Զեպ Բլատերը կոռուպցիոն սկանդալում հայտնվելու պատճառով հունիսի 2-ին հայտարարեց, որ կհեռանա պաշտոնից, իսկ հրավիրված մամուլի ասուլիսն անցկացվել է հենց այս կապակցությամբ:
Հավելենք, որ այսօր Ցյուրիխում կայացել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի ժողովը, որի ժամաակ որոշվել է` կառույցի նոր նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk