«ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՌՆԱ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ». ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ԴՐԱ ՏԱԿ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՌՆԱ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ». ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ԴՐԱ ՏԱԿ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»
Այսօր «Իրավունք»-ը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանից պարզեցին`ընդունո՞ւմ է սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը: «Քանի որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ չէ, չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ»,- ասաց նախկին նախարարը:
«Իրավունքի» դիտարկմանը, թե նոր նախագծով զինված ուժերի գործունեությունը վերահսկում է կառավարությունը, իսկ պատերազմի դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը դառնում է վարչապետը, Վաղարշակ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես դրա տակ բան չեմ տեսնում: Երբ փաստաթուղթն ամբողջական լինի, այն ժամանակ կխոսենք: Պետք է ամբողջապես պարզ լինեն ԱԺ-ի, վարչապետի եւ նախագահի լիազորությունները»:
Մեր մյուս հարցին` «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կարգավիճակ ունեցող երկրներում արդյոք խորհդարանական կառավարման համակարգն արդյունավե՞տ է, մեր զրուցակցի խոսքով` դա պարզ կդառնա նախագահի, վարչապետի եւ ԱԺ-ի լիազորություններից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk