Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶՇԱՏ ՄԵԾ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑ

Արխիվ 12-16

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՇԱՏ  ՄԵԾ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑ

 

«Անկեղծորեն եմ ասում, Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության, կայունության խաբկանք»,- ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը պատասխանում էր  հարցին, «Փաստ է, որ Ադրբեջանում տեղի ունեցած Եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում, հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Խաղերից անմիջապես հետո ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսմանը, ավելին՝ խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները՝ մեղադրելով թե եվրոպական կառույցներին, թե առաձին երկրների, օրինակ Գերմանային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի, նմանատիպ այլ բաներում: Ձեր մեկնաբանությունները»:

Երկրի ղեկեվարը իր պատասխանում նաև նշեց. «Ինչու եմ ասում նվեր մատուցեց, որովհետև, կարծում եմ, սա վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ով է լարվածության պատճառը, ով է լարվածություն ծնում, ում ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, կարող է չխախտվել հրադադարը: Սա չափազանց կարևոր է: Այստեղ, անշուշտ, դիմում եմ պարոն Տուսկին, բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից, գոնե ինչպես հունվար ամսին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն՝ ով է կրակողը, ով է լարվածության պատճառը, ով է պատերազմ ցանկանում, ով է պաշտպանում:

Երբ որ այդ հավասարության նշանը կա, երբ որ մարդիկ անպատաժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են, և ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով է, անցնում եմ հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի նախագահն իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման: Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով նախագահ է դարձել ժառանագաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ որ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ որ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային ու Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություն, Եվրոպային և Հայաստանին մեղադրում է իսլամոֆոբության մեջ: 

Այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի: Վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն Ադրբեջանի նախագահի ոչ միայն խոսքերը, նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին, ասենք՝ ժողովուրդ ինչ- որ մի տեղ ինչ- որ մի բան այն չէ»:


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված