ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈ՞ՒՄ
crininal.am-ը գրում է, որ դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը։
Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։
Ըստ որոշ տեղեկությունների Անի Երանյանի դեմ Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 եւ 242 հոդվածներով: Նրան սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:
Հուսանք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk