Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՀԱՐՎԱԾԻ ԵՐԵՎԱՆԻՆ, ԿՀԱՐՎԱԾԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

Արխիվ 12-16

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ՀԱՐՎԱԾԻ ԵՐԵՎԱՆԻՆ, ԿՀԱՐՎԱԾԻ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ»

 

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԼՂ խնդրի մասին,  ասաց, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների: «Բանակցությունների տարբերակը չի աշխատում, քանի որ Ադրբեջանը չի գնում զիջումների: Երկրորդ`թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պետք չէ պատերազմ: Երրորդ` այն հավասարակշռվածությունը, որը մենք կարողանում ենք պահպանել,   թույլ չի տալիս Բաքվին գնալ  պատերազմի»,- ասաց  պրն Հարությունյանը:

Արդյոք օգոստոսյան իրավիճակը` մինի պատերազմը կրկնվի, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ը ռազմատենչ հայտարարություններ են անում: «Ադրբեջանի պաշտպանության նախարարի  ռազմատենչ հայտարարություններն  ուղղակի շանտաժ են Հայաստանին, Արցախին: Բայց Բաքուն շանտաժ է անում նաեւ միջազգային  հանրությանը: Այսինքն` եթե միջազգային հանրությունը   արցախյան խնդիրը   հօգուտ Բաքվի չլուծի, ապա նա կզրկվի նավթից»,- կարծում է պրն Հարությունյանը:

Բանախոսի խոսքով` մեր բանակի հաշվին է  պահպանվում զինադադարը եւ   մեր հույսը մեր բանակն է:

Դիվերսիոն խմբերը, որոնք Ադրբեջանից երբեմն թափանցում են  արցախա-ադրբեջանական սահման, Թուրքիայում են վերապատրաստվում, մինչ Ադրբեջան գալը,  պայքարում են քրդերի դեմ: Եթե Բաքուն հարվածի Երեւանին, նա կխփի Ռուսաստանին, քանի որ  Հայաստանը  ՀԱՊԿ-ի անդամ է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ