ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Արխիվ 12-16
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 3 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Նախկին ՙՄիկա՚ մարզադահլիճում հուլիսի 17-ից 19-ը անցկացվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի հոբելյանական 20-րդ մրցաշարը, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ ազատ ոճի ըմբշամարտի հարուստ պատմություն ունեցող այլ երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Հայաստանն այս մրցաշարին մասնակցեց իր լավագույն մարզիկներով, արդյունքը ավելի քան գոհացնող ստացվեց: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57, 65, 74, 97 կգ քաշայինները: 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, փայլուն արդյունք գրանցեց դառնալով այս քաշային կարգի չեմպիոն: Եզրափակչում Սաֆարյանը պարտության մատնեց ռուսաստանցի Մենգի Մորտույ Ուլին: Իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալակիրներ դարձան: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ԱՄՆ-ը ներկայացնողԴավիդ Թեյլորը, իսկ 57 կգ քաշային կարգում ամենաուժեղը վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին էր: 97 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման արժանացավ իրանցիՄոհամի Մոհամադիանը: Մրցումային երկրորդ օրը մրցագորգ էին դուրս եկել 61, 70, 86 եւ 125 կգ քաշային ըմբիշները: Հայաստանի հավաքականի կազմում եւս մեկ ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի Մ-23 առաջնության գործող չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը, որը 61 կգ քաշայինների եզրափակչում 5:3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Գեւորգ Տերտերյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ 19-ամյա Գոռ Թորոսյանը: 70 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց ռուսաստանցի Եվգենի Ժերբայեւը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Տիգրան Մնացականյանին:

86 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Իրանը ներկայացնող Ալիրեզա Քարիմին: Բրոնզե մեդալի համար պայքարում էր Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մութազալիեւը, որի մրցակիցը՝ Դաթո Մարսագիշվիլին, բժշկի թույլտվությամբ հրաժարվեցմրցելույթից, ինչից հետո բրոնզե մեդալին արժանացավ Մուրթազալիեւը: 125 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Լեւան Բերիանձեն, որը եզրափակչում առավելության հասավ վրացի Դավիդ Մոդձմանաշվիլիի նկատմամբ: Այս տարվա մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 88 հազար դոլար: Խոշոր դրամական պարգեւներ էին սահմանվել Գագիկ Ծառուկյանի կողմից. Առաջին տեղը զբաղեցրած ըմբիշը պարգեւատրվում է 5000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրներն ու չեմպիոնների մարզիչները՝ 1000 ԱՄՆ դոլար:
Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի բոլոր ոսկե մեդալակիրներին:
Վլադիմիր Խինչեգաշվիլի (57կգ) - Վրաստան
Դավիթ Սաֆարյան (65կգ) - Հայաստան
Դավիդ Թեյլորը (74կգ) - ԱՄՆ
Մոհամի Մոհամադիա (97կգ) - Իրան
Վալոդյա Ֆրանգուլյան (61կգ) - Հայաստան
Եվգենի Ժերբայեւը (70կգ) - Ռուսաստան
Ալիրեզա Քարիմի (86կգ) - Իրան
Լեւան Բերիանիձեն (125կգ) - Հայաստան
Լուսանկարները՝sport.mediamax.am-ի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk