ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Արխիվ 12-16ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նշենք, որ նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երեւանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը` ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը` մայոր: 2011թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk