Կոմպոզիտորները մտադիր են վերանորոգել իրենց ստեղծագործական տան քոթեջները
Արխիվ 12-16Կոմպոզիտորները մտադիր են վերանորոգել իրենց ստեղծագործական տան քոթեջները
Այսօր Կոմպոզիտորների Միությունում կայացած վարչության նիստում տեղի ունեցավ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան վերակառուցման համար ներկայացված երիտասարդ դիզայներների նախագծերի ցուցադրում: 15 երիտասարդ դիզայներներ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի հանձնարարականով ներկայացրեցին ԿՄ անդամների շուրջ 30 հեղինակային աշխատանքներ՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան քոթեջների վերանորոգման ու վերակառուցման համար: Միության նախագահն իր խոսքում կարեւորեց երիտասարդների ներգրավվածությունն նախագծում, քանի որ նախ պետք է վստահել երիտասարդներին ու տալ նրանց դրսեւորվելու հնարավություն, եւ հոտո, նրանց նորարարական մտքերն ու մոտեցումները կարող են նոր փայլ հաղորդել շուրջ կեսդարյա ավանդույթներ ունեցող պատմական կառույցին:
Ներկայիս քոթեջներն ունեն երկու ննջասենյակ, մեկ հյուրասենյակ, սանհանգույց եւ
չօգտագործվող ավտոտնակ ու կաքթսայատուն՝ ներքնահարկում: Դիզայներների մեծ մասի նոր լուծումների համաձայն՝ քոթեջների չօգտագործվող ավտոտնակներն ու կաթսայատները կդառնան լրացուցիչ հանգստի սենյակներ, իսկ վերեւի հարկում կավելանա փոքր խոհանոց: Դիզայներները փորձել են պահպանելով հինը, նոր մոտեցումներ ու լուծումներ հաղորդել քոթեջներին:
Երիտասարդ դիզայներները փաստում են, որ գումարի առկայության դեպքում նախագիծը կարող են իրականցնել մեկ տարվա կտրվածքով, իսկ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ իր հերթին խոստացավ. «Երբ հովանավորների «դուռը թակում են», պետք է հստակ ծրագրավորված, փաթեթով ամեն բան գծագրված ունենալ, նոր թակել: Սա առաջին քայլն էր, որ արվեց: Երբ գծագրերն ամբողջական դետալներով ու հաշվարկներով պատրաստ լինեն, Կոմպոզիտորների Միությունը կանի ամեն բան այս նախագիծը կյանքի կոչելու համար»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk