«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԱՎԱՐԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԲԱՎԱՐԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԷ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպություն» ՀԿ-ի ղեկավար Արման Ղուկասյանն ու Ծովինար Կոստանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին «Քաղաքացիական հասարակության ինստիտուներ: Արդյոք հնարավոր է նրանց օգնությամբ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնել» փոքրիկ հետազոտությունը, որտեղ խոսվում է արտերկրից ֆինանսավորող ՀԿ-ների եւ նրանց գործունեության մասին:
Ծովինար Կոստանյանի խոսքով`հանրության շրջանում իրենք փոքրիկ հարցում են անցկացրել` պարզելու, թե ինչ գիտի հանրությունը արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մասին եւ ինչպես են վերաբերվում գունավոր հեղափոխությանը: Հարցումն անցկացվել է 553 քաղաքացու շրջանում թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 72 տոկոսը չի աջակցի գունավոր հեղափոխությանը:Միայն 19 տոկոսն է ասել, որ կմասնակցի գունավոր հեղափոխության գործընթացին: Հարցվածների 73-81 տոկոսը կարծում է, որ ՀԿ-ները ֆինանսավորվում են արտերկրից:
Ի դեպ, հարցման մասնակիցներին հարց է ուղղվել նաեւ գենդերային օրենքի եւ անչափահասների արդարադատության քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ների մասին: Հարցմանը մասնակցածներից 164-ը պատասխանել է` չեզոք, իսկ 156-ը` միանգամայն բացասական: Չեզոք պատասխան տվողները, բանախոսի խոսքով, բավարար չափով իրազեկված չեն գենդերային օրենքի վտանգի մասին:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk