ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.ԿԱՍԻԼՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՌԵԱԼ»
Արխիվ 12-16
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.ԿԱՍԻԼՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է «ՌԵԱԼ»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյայիտեղափոխության մասին։ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի «Ռեալը» Կասիլյայի համար վճարել է 6 միլիոն եվրո։ Կիկո Կասիլյան մադրիդցիների սան է, 2000 թվականից խաղացել է «Կադետե Բ» թիմում, հանդես է եկել նաեւ «Կաստիլյայի» կազմում Սեգունդայում, իսկ 2008 թվականին տեղափոխվել էր «Էսպանյոլ»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝