ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԵ՞Ն
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԿՀԱՆՁՆԵ՞Ն
Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգում ամրագրված է, որ մինչ օրենդիր մարմնի`ԱԺ պատգամավոր դառնալը, պետք է մայրենի լեզվի քննություն հանձնեն:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք նկատել են`ԱԺ-ում այս հարցում կան խնդիրներ, որն էլ ստիպել է իրենց նման կետ ամրագրել նախագծում:
Լրագրողները հետաքրքրվեցին` պատգամավորը պետք է քննություն հանձնի մայրենի լեզվից, Վ.Պողոսյանի խոսքով` քննարկումներից պարզ կդառնա, թե հարցն ինչպես պիտի լուծվի: Չի բացառվում`գուցե քննություն հանձնի պատգամավորը թեստի տարբերակով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk