⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԱՐԹՈՒՐԸ ԻՄ ՄԵԾ ՏՂԱՅԻ ՍԱՆԻԿՆ ԷՐ»

Արխիվ 12-16

ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԱՐԹՈՒՐԸ ԻՄ ՄԵԾ ՏՂԱՅԻ ՍԱՆԻԿՆ ԷՐ»

 

Oրերս  իր շենքի բակում քրեական աշխարհում հայտնի Չուգուն մականունով 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի սպանությունը հրապարակային վարկածներից մեկով կապվում է ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի անվան հետ: Այն բացատրությամբ, թե երիտասարդներն օրեր առաջ կոնֆլիկտ են ունեցել:

Բացի այդ, սպանության վերաբերյալ ակտիվորեն շրջանառվում է եւս մեկ վարկած, ըստ որի` տեղի ունեցածն ինչ-որ թելերով տանում է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի սպանությունը: Այս վարկածի էությունն այն է, թե Երրորդմասցի Լյովիկը սպանվեց` «Նուբարաշեն» ՔԿՀ պահվող իր մտերիմներից մեկին՝ ոմն Դավիթ Իսպիրյանին այցելությունից հետո կալանավայրից դուրս գալիս: Եվ ահա տարածվել է այն կարծիքը, թե՝ Արթուր Հովհաննիսյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ:
Թե ի վերջո իրականում որն էր այս հերթական սպանության պատճառը, հուսանք, որ իրավապահներին կհաջողվի պարզել, թեեւ նման պատմություններն առանձնահատուկ են նրանով, որ եթե անգամ մարդիկ են մեղադրվում եւ դատապարտվում, մեկ է՝ հարցերի պակաս չի զգացվում: Նշենք նաեւ, որ ներկայումս 35-ամյա Չուգունի սպանության համար ձերբակալվածներ չկան:
Իսկ շրջանառվող այն վարկածը, որ հնարավոր է քրեական հեղինակության սպանության հետ կապ ունենա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ որդին, պատգամավորը մեզ հետ զրույցում «աբսուրդ» համարեց, բայց նաեւ ցույց տալով, որ բավականին լավ տեղեկացված է հանցաշխարհից: Համենայնդեպս, որ՝ սպանված Արթուրը, ըստ նրա. «Էդքան էլ մեծ հեղինակություն չի»:
- Զարմանում եմ, որ էդ տղուն սարքում եք հանցագործ, քրեական հեղինակություն:
- Բա քրեական հեղինակություն չի՞:
- Էդքան մեծ քրեական հեղինակություն էլ չի, երիտասարդ 35 տարեկան տղա էր, ի՞նչ քրեական հեղինակություն. ճիշտ չի էդ, էլի:
- Հեղինակություն է, թե՝ ոչ, այս դեպքում էականը դա չէ: Արթուր Հովհաննիսյանին սպանել են, եւ այդ սպանությունը կապում են նաեւ Ձեր որդու հետ:
- Դա իրականությունից հեռու բան է, անիմաստ խոսակցություն, եղա՞վ: Ու, ընդհանրապես, Արթուրը իմ մեծ տղայի սանիկն էր:
- Ասում են, որ նրանք վերջին օրերին կոնֆլիկտ են ունցել, դրա մասին ի՞նչ կասեք:
- Սուտ է, նրանց հարաբերությունները լավ էին: Այսօր էլ ¥զրույցը կայացել է երեկ- հեղ.¤ տղաս մասնակցեց այդ արարողությանը:
- Այդ դեպքում` ի՞նչ եք կարծում, ով կարող էր սպանել Ձեր որդու սանիկին: Թշնամիներ ունե՞ր:
- Չեմ կարող ասել ով, բայց թշնամիներ իրոք չէր ունենա: Ինքը էդպիսի տղա չէր, էլի, որ ասում են քրեական հեղինակություն է, բան: Ինքը նման բաների մեջ չկար: Նորմալ իր համար զբաղվում էր, ոնց որ բոլորը` աշխատանք, բիզնես. կարգին, նորմալ տղա էր:
- Ասում են, որ Արթուրը մտերիմ հարաբերություն ուներ վերջերս սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, Դուք նման տեղեկություն ունե՞ք:
- Չէ, դժվար:
- Անձամբ Դուք շփվո՞ւմ էիք իր հետ:
- Երկար տարիներ: Ինքը իմ փոքր տղայի հարսանիքին էլ է եղել, հետո դուրս էր գնում-գալիս. ավելի շատ Ռուսաստանում էր:
- Իսկ վերջին անգամ ե՞րբ եք իր հետ շփվել, խոսել:
- Չեմ կարող ասել, երեւի մի քանի ամիս առաջ:
- Պարոն Մանուկյան, ամեն դեպքում, Ձեր որդու անունն առաջին անգամ չէ, որ տարբեր աղմկահարույց գործերի հետ են կապում: Ինչո՞վ եք դա բացատրում:
- Տղայիս անունն անընդհատ շահարկում են, որովհետեւ երեւի նախանձում են, որ մեր ընտանիքը շատ լավ, դրական ընտանիք է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված