Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Թեմայի սկիզբը՝ թիվ 77 եւ 79-ում

Վրացական աղբյուրները միաբերան պնդում են, որ 2005թ.-ից՝ մասնավորեցումից հետո, Մադնեուլի լեռնահարստացուցիչ կոմբինատը էապես ավելացրել է իր ոսկու արտադրությունը՝ տարեկան կտրվածքով գերազանցելով 1-1,2 տոննան: Ընդ որում, Վրաստանում համապատասխան արդյունաբերական պաշարներ չկան: Ուստիեւ, առաջ է քաշվում այն վարկածը, որ Մադնեուլի կոմբինատում մշակվում է հայկական ոսկու հանքաքարը կամ խտանյութը:

ԵՎ ավելին՝ վրացական աղբյուրները, վկայելով իրենց պաշտոնական վիճակագրությանը, նման փաստեր են ներկայացնում. «Այն մասին, թե ինչ մասշտաբների են հասնում Վրաստան հանքաքարի ներմուծումն ու վերամշակումը, վկայում է արտաքին առեւտրի մասին Վրաստանի պաշտոնական վիճակագրությունը: Համաձայն դրա՝ 2014թ.-ին հանքանյութի եւ խտանյութի ներմուծումը կազմել է 165,2 միլիոն դոլար. պաշտոնապես գրեթե ողջ ներկրումը Հայաստանից է»: Ավելին. «Հանքաքարի ներմուծման արժեքը կարող է խիստ նվազեցված լինել, քանի որ ոսկու հանքանյութը Հայաստանից գալիս է համեմատաբար էժան պղնձի խտանյութի անվան տակ»:
Այն, որ վրացական վիճակագրությունն իրոք նման ցուցանիշներ է ներկայացրել, դժվար չէ ստուգել: Դրանից զատ՝ չենք լսել, որ այդ ցուցանիշները վիճարկվեն, այսինքն՝ վրացական վիճակագիրներին ստախոսության մեջ մեղադրեն: Բայց այդ դեպքում էլ, ինչպե՞ս վարվենք մեր արտահանման վիճակագրության հետ, համաձայն որի` եւ ոչ մի գրամ ոսկու հանքաքար Վրաստան մեր երկրից չի գնացել: Չէ, սա չի նշանակում, որ առհասարակ «Հանքաքար եւ խտահանք թանկարժեք մետաղ» ապրանքախմբին պատկանող ապրանքների արտահանում չենք ունեցել: Օրինակ՝ 2012թ.-ի այդ ապրանքախմբով արտահանվել է մոտ 3,6 հազար տոննա ապրանք՝ մոտ 25 միլիոն դոլարի, անցած տարի՝ մոտ 5,8 հազար տոննա՝ 32,7 միլիոնի` դեպի Չինաստան: Բայց դրանք նախ՝ Վրաստան չեն գնացել, երկրորդը՝ վրացական նույնիսկ վիճակագրական ցուցանիշների՝ 165,2 միլիոն դոլարի համեմատ, խղճուկ թվեր են: Ավելին. անգամ Հայաստանից «Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), փոշի» ապրանքախմբով արտահանումն է բավականին համեստ վրացական վիճակագրության թվերի համեմատ: Այսպես՝ նշված ապրանքախմբով 2011թ.-ին ունեցել ենք 2 339,9 կգ-ի ¥67,326 մլն դոլարի¤, 2012թ.-ին՝ 2 329,8 ¥77 533.6 մլն¤, 2013թ.-ին՝ 2 741,8 կգ ¥73 320 մլն¤ եւ 2014թ.-ին՝ 3 611,1 կգ ¥81 543,1 մլն դոլարի: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե ողջ ծավալը արտահանվել է Կանադա, թեեւ սա մեր բոլոր հանքավայրերից, այսինքն` տարբեր տնտեսվարողների արտահանումն է¤: Այս թվերն էլ ինքնին ուշագրավ են. այսինքն՝ անգամ պաշտոնապես, հաշված միայն ոսկին եւ խտանյութը, Հայաստանից դուրս է գալիս 4-4,5 տոննայի կարգի ոսկի, այն դեպքում, երբ պետական ոսկու պահուստներ գործնականում չունենք: Բայց սա այլ պատմություն է, եւ հարց է, թե այս պաշտոնականից զատ՝ իրո՞ք Վրաստան «ստվերային» արտահանում եւս չկա:  Չէ՞ որ այդ դեպքում կունենանք անհամեմատ ավելի մեծ արդյունահանում՝ տարեկան մոտ 10 տոննա ոսկու համապատասխան:
Ընդ որում՝ ինչքան ժամանակագրական առումով ետ ենք գնում, այս «տարօրինակությունը» էլ ավելի ցցուն է դառնում: Այսպես՝ 2008թ.-ին, երբ ոսկու արդյունահանումը սկսել էր տեմպ հավաքել, պաշտոնապես արտահանվել է ընդամենը 252 կգ «Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), փոշի»  եւ 201 կգ «Հանքաքար եւ խտահանք թանկարժեք մետաղ»: 2009թ.-ին՝ համապատասխանաբար 1 860 կգ եւ 137,5 տոննա 2010թ.-ին՝ 1 626 կգ եւ 246 տոննա: Այն, որ 2010թ.-ից հետո արտահանման վիճակագրական թվերն էականորեն աճել են, դա, հասկանալի է, հուշում է մինչ այդ եղած ահռելի ստվերի մասին, որին, հիշեցնենք, ՀՀ Վերահսկիչ պալատն էլ էր այդ ժամանակահատվածում անդրադարձել: Ընդ որում նկատենք, որ այդ տարիներին, երբ ոսկու արտահանման նման խղճուկ ծավալներ էին արձանագրվում, հանքավայրերից հումքի արդյունահանումը միանգամայն պատշաճ մակարդակի վրա էր: Ասել, թե կարելի է արտահանելիս «Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), փոշի» ապրանքախմբի հետ կապված լուրջ խախտումներ իրականացնել, սխալ կլիներ: Բայց արդյունահանված հանքաքարը ի վերջո ինչ-որ կերպ պետք է վերածվեր ոսկու: Եվ այս գործոնը եւս հուշում է, որ առնվազն այդ փուլում հիմնական մշակումը հենց Մադնեուլում է եղել, որտեղ ոսկու հումքը կարող էր հասնել նաեւ պղնձի անվան տակ, ինչպես որ հավաստիացնում են վրացական աղբյուրները:
Մի խոսքով, թե տարիների ընթացքում քանի տոննա մաքուր ոսկու հաշվարկով հումք է դուրս եկել Հայաստանից, այդ մեխանիզմը ներկայումս գործո՞ւմ է, եւ եթե այո՝ ի՞նչ ծավալներով, դժվար է միանշանակ գնահատականներ տալ: Միակ փաստն այն է, որ տարիներ ի վեր հայաստանյան հանքավայրերը շահագործվում են մոտավորապես նույն ծավալներով ¥եղած որոշակի աճը արտառոց մեծ դեր չի խաղում¤, եւ եթե 2014թ.-ի կտրվածքով հանքաքարի եւ մշակված տեսքով մետաղի ծավալը մոտենում է 5 տոննային, կարելի է ասել, որ ոլորտի մասնավորեցման ժամանակներում էլ ¥չնայած՝ նաեւ դրանից առաջ¤ ծավալները համադրելի չափերի մեջ էին: Կարելի է այս ցուցանիշներից ելնելով` խիստ մոտավոր գնահատականներ տալ, թե Հայաստանի անկախացումից ի վեր ոսկու ինչ քանակություն է դուրս եկել երկրից. մեկ բան հաստատ է՝ մեր երկրի չափանիշներով՝ ահռելի: Եվ ի՞նչ է պետությանը դրանից մնացել. այս բոլոր հարցադրումների պատասխանները հուսով ենք կստանանք պատկան մարմիններից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-Ռաեւսկի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված